Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը» լիովին «կայացել» է

Խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը» լիովին «կայացել» է
17.04.2013 | 15:25

Տարիներ առաջ մշակութաբան Ռուբեն Անգալադյանը հարցազրույցներից մեկի ժամանակ այսպիսի միտք հայտնեց. «Մենք 21-րդ դար ենք մտել ընտանիքներով»: Ավելի հեռուն գնալով՝ նա հետո պարզաբանեց, թե ինչու մենք չենք կարողանում կայացնել մեր պետությունը և ինչու ենք առաջնային դիտում ազգակցական, ընտանեկան կապերը՝ դրանց ստորադասելով պետական մտածողությունն ու պետական շահերը: Համեմատելով այլ ազգերի հետ՝ Ռուբեն Անգալադյանը նույն հարցազրույցում նշեց, որ, օրինակ, ռուսները կամ եվրոպացիները երբեք իրենց ընտանիքը վեր չեն դասում պետությունից, պետական շահերից, այդ պատճառով էլ կարողացել են կայացնել իրենց պետական ինստիտուտները:
Երկու տասնամյակից ավելի (Սովետի շրջանը չեմ նշում, որովհետև դա ուրիշ երկիր էր) մեր պետական և ոչ պետական համակարգերում ընդունված է եղել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդկանց ընդունել աշխատանքի, ոչ թե կարևորելով պրոֆեսիոնալ որակները: Առաջխաղացումն էլ է իրականացվել նույն սկզբունքով : Այսօր էլ այդ տենդենցը հաջողությամբ շարունակվում է: Բավական է միայն նայել հենց Երևանի ավագանու, դրանից առաջ էլ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կազմած համամասնական ցուցակները, և ամեն ինչ պարզ կլինի: Նախկին թաղապետերը, ԱԺ պատգամավորները, քաղաքական գործիչները, օլիգարխները հաջողությամբ իրականացնում են սերնդափոխություն՝ իրենց զավակներին ու մերձավորներին ընդգրկելով կուսակցական ցուցակներում և ապահովելով նրանց հետագա առաջխաղացումը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ