«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Նիկոլը որ թուրք է, քաղաքականությունն էլ իսկը նման է թուրքի քաղաքականության՝ ընկավ կսողա, վեր կացավ՝ դաշյունը կխրի թիկունքդ

Նիկոլը որ թուրք է, քաղաքականությունն էլ իսկը նման է թուրքի քաղաքականության՝ ընկավ կսողա, վեր կացավ՝ դաշյունը կխրի թիկունքդ
10.09.2024 | 18:47

Հավանաբար հիշում եք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում կեղծավորաբար անթույլատրելի համարեց Ռուսաստանի հասցեին հնչող վիրավորանքները, և հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունների հետ Երևանի փոխհարաբերությունների հիմնական սկզբունքը փոխադարձ հարգանքն է։

Նիկոլի ասածի առաջին մասը, իհարկե, 100 տոկոսով ճիշտ է. անթույլատրելի են Ռուսաստանի հասցեին հնչող վիրավորանքները: Սակայն ինչպես այլ առումներով, այլ դեպքերում («Արցախը Հայաստան է և վերջ», «Արցախը Հայաստան է, հայերի երկիր է»), այս դեպքում նույնպես բնավ չի կարելի հավատալ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի անկեղծությանը. Նիկոլն այսօր սա է ասել, վաղն ինքը կամ իր ոհմակից մեկ ուրիշը հանդես կգա Ռուսաստանին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված վիրավորանքով կամ այնպիսի վտանգավոր, վնասակար գործողությամբ, որը 1000 վիրավորանք կարժենա:
Այնպես որ, մենք չենք հավատում Նիկոլի անկեղծությանը և, կարծում ենք, Մոսկվան նույնպես չի հավատում Նիկոլի «արցունքներին»:
Թե Նիկոլն ինչու հանկարծ հիմա խոսեց Ռուսաստանի հասցեին հնչող վիրավորանքների անթույլատրելիության մասին, և հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունների հետ Երևանի փոխհարաբերությունների հիմնական սկզբունքը փոխադարձ հարգանքն է, մի քանի բացատրություն կարող է ունենալ, բայց իր այս հայտարարության վերջին մասով Նիկոլը կիսով չափ ստում է. Հայաստանի իշխանությունների հետ Մոսկվայի հարաբերությունները հատկանշվում են հարգանքով, ինչը, կարծում ենք, Մոսկվան պայմանավորում է երկու պետությունների և երկու ժողովուրդների շահերով, մինչդեռ Նիկոլի և Նիկոլի ոհմակի կողմից առ Մոսկվա փոխադարձ հարգանք չենք տեսնում:
Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդմամբ ՀԱՊԿ հեղինակությանը վնասե՞լն էր Մոսկվայի հանդեպ Երևանի հարգանքի դրսևորումը, թե ՀԱՊԿ- ն թուլացնելու ուղղությամբ վերջերս Նիկոլի և իր ոհմակի կատարած գործնական քայլերը…
Կամ՝ հարգանքի դրսևորում համարե՞նք 44- օրյա պատերազմի ընթացքում իր և իր ոհմակի պետական դավաճանությամբ պայմանավորված հանցավոր անգործությունն արդարացնելու նպատակով, ռուսական ժամանակակից, հզոր և առաջավոր զինատեսակներից մեկի՝ «Իսկանդեր» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրի արդյունավետությունը կասկածի տակ դնող ու տվյալ զինատեսակը վարկաբեկող Նիկոլի բարբաջանքը…
Հարգանքի դրսևորո՞ւմ էր, ըստ էության, Ռուսաստանին ու Բելառուսին ուղղված Նիկոլի այն զրպարտչական մեղադրանքը, թե նրանք Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում իբր օգնել են Ադրբեջանին…
Հարգանքի դրսևորումը միգուցե ա՞յն է, որ Հայաստանն Ուկրաինական հակամարտության առնչությամբ Ռուսաստանի տեսակետներին տրամագծորեն հակառակ տեսակետներ ունի, ինչը Նիկոլ հայադավը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ չի էլ թաքցրել՝ հայտարարելով, որ իր երկիրը Ռուսաստանի դաշնակիցը չէ «ուկրաինական հարցում»։
Հարգանքի դրսևորո՞ւմ էր, օրինակ, Հայաստանի որոշ պաշտոնյաների կողմից Ուկրաինայի Բուչա քաղաք կատարած այցը, որի առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ- ն հունիսի սկզբին բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ- ին՝ կապված Ուկրաինայի ԶՈւ կարիքների համար օգնության փոխանցման հետ, նաև՝ Ռուսաստանի հասցեին անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ:
Ինչպես նշված է այս մասին «РИА Новости»– ի հրապարակման մեջ , հայ ներկայացուցիչները Բուչայում հայտարարել են «ռուսական ագրեսիայի դեմ» պայքարում Ուկրաինայի հետ համերաշխության մասին (Բուչա Հայաստանի որոշ պաշտոնյաների կատարած այցի առանձին մանրամասներին և այցի կապակցությամբ պաշտոնական արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://livenews.am/press/2024/293684/07/23/48/ , https://livenews.am/press/2024/294298/11/23/25/
Ընդգծենք, որ վերը շարադրվածը այն հռետորական հարցերի սոսկ մի մասն է, որոնք դեռ կարող ենք ուղղել Նիկոլին և իր ոհմակին: Բայց այժմ բավարարվենք այսքանով և ուշադրություն բևեռենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալենի հայտարարությանը՝ իր «շեֆի»՝ Նիկոլի հիշյալ հայտարարությունից դեռ տասն օր չանցած:
Ինչպես այսօր տեղեկացրեց «РИА Новости»– ին, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում հակառուսական քարոզարշավ չի եղել: Ալենի ասածն, իհարկե, սուտ է, բայց առավել լկտին այդ խոսքից անմիջապես հետո իր և, ընդհանրապես, Նիկոլի ոհմակի հակառուսական քարոզարշավը շարունակելն է.
«Հայաստանում հակառուսական արշավ չի եղել,- լրագրողներին ասել է վիբրատորչիկ Ալենը:- Բայց ես վերացական օրինակ բերեմ, խնդրում եմ ուղիղ չընկալել. եթե ես հարձակվեմ ձեր վրա և դուք դիմադրություն ցույց տաք, դուք դա կանվանեք հակաալենյան արշա՞վ: Այսինքն ՝ մենք պետք է հանգստանայինք և հաճույք ստանայի՞նք»,- ասաց Սիմոնյանը լրագրողներին։
Այսպիսով Ալենն իր կեղծ ժխտմանը հաջորդած «բայց»- ից հետո եղած շարադրանքով միանգամայն թափանցիկ կերպով ակնարկել է, որ Հայաստանում հակառուսական արշավ եղել է, բայց այն որպես պատասխան է եղել ՌԴ- ի կողմից հակահայկական քարոզարշավի… Հիմա Ալենի այս զրպարտչական ակնարկը Ռուսաստանի հասցեին վիրավորանք չէ՞, կամ՝ փոխադարձ հարգանքի սկզբունքի՞ց է բխում…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ