Տեր Աստված, հանուն մեր նահատակ Սրբերի` Դու գործիր մեր մեջ, Տե՛ր: Մենք մոլորյալ ենք, տկար ու անարժան... գթա, Տե՛ր, և ողորմիր, փրկիր երևելի և աներևույթ թշնամուց. ամեն:
Լինում են պատմության շրջադարձային պահեր, երբ տակտիկական լուծումները իրենց հետևանքների հզորությամբ դառնում են ստրատեգիական լուծումների համարժեքներ։
Բայց դա չի բացառում, որ նման հզոր տակտիկական լուծումները ստրատեգիական իմաստով, վերջին հաշվով, սխալ դուրս գան։
Նման հարց է Թուրքիայի BRICS-ին անդամակցելու հարցը, որը Ռուսաստանում ոգևորությամբ ընդունվեց...