-
24.01.2021|
14:23
Հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Միջոցառումը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով: Ֆորումի թեման է վստահության վերականգնումը և սկզբունքների, քաղաքականության և համագործակցության մշակումը:
-
24.01.2021|
14:20
Հունվարի 23-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
-
24.01.2021|
12:17
Թուրքիայի Բարեկեցության հիմնադրամը շարունակում է ռազմավարական քայլերը: Ռուսաստանի հետ կնքվել է համատեղ հիմնադրամի 8,1 միլիարդ թուրքական լիրայի համաձայնագիր, Ջեյհանը դառնում է նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն:
-
23.01.2021|
20:53
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում: Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, ով կգլխավորի Պենտագոնը:
-
23.01.2021|
20:49
ԱՄՆ ՊՆ նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի համար դաշինքի կարևորությունը և քննարկել Աֆղանստանում և Իրաքում առաքելությունները՝ հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։
-
23.01.2021|
20:48
Մոսկվայի Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները,
ոստիկանությունը բարձրախոսի միջոցով ակցիայի մասնակիցներին նախազգուշացնում է սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների և ձեռնոցների օգտագործման անհրաժեշտության, ակցիան արտոնված չլինելու մասին։
-
23.01.2021|
15:49
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և ծրագրել փետրվարին հանդիպել՝ հայտնում է REUTERS-ը: Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ:
-
23.01.2021|
15:48
Համացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»:
-
23.01.2021|
15:44
Դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, խոսելով ապաշրջափակման մասին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը
-
23.01.2021|
15:30
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով Վրաստանում է։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: