Իրանը կարձագանքի իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ կառուցողական գործողություններին, առայժմ նրանք միայն հայտարարություններ են անում՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
«Այն, ինչ մենք լսել ենք ԱՄՆ նոր վարչակազմից, միայն խոսքեր են: Մենք կպատասխանենք գործողություններին»,- շեշտել է նա: Զարիֆն ընդգծել է, որ արձագանք կհետևի, երբ ԱՄՆ-ն «չեղարկի անօրինական միակողմանի պատժամիջոցները, որոնք հակասում են 2231 բանաձևին»: