ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայուն միշտ ըսեր են՝ համբերե´»

«Հայուն միշտ ըսեր են՝ համբերե´»
28.07.2024 | 09:35

Մի առավոտ օրվա փոստը նայելիս թերթերի ու նամակների մեջ տեսա պաշտոնական մի ծրար Մոսկվայից՝ գրողների միությունից: Հարցնում են՝ համաձա՞յն եմ մեկնել Բաղդադ, որպես Իրաքի արաբ գրողների հյուր: Ինչ մեղքս թաքցնեմ՝ լուրը շատ հաճելի էր: Մեկնում էինք երեքով՝ գրող Արկադի Պերվենցևը, ես և երիտասարդ արաբագետ, թարգմանիչ Վլադիմիր Կրասնովսկին:

Միջանկյալ քաղաքներից մեկը, որտեղ նույնպես վայրէջք ենք կատարում, Դամասկոսն է: Սրճարանի տերն, ընդառաջելով իմ ցանկությանը, ինձ ծանոթացնում է սպիտակ խալաթով տարեց մի մարդու՝ սրճարանի խոհարարի, հետ.

-Էրմանի...

Վաթսունն անց է, տառապած աշխատավոր դեմքով, բայց ամուր է կոճղի նման, արևից ու անձրևից կարծրացած:

-Հայաստանե՜ն եք եկեր,-կրկնում է Շմավոն աղբարը,-է՜, ինչ կմտածի Հայաստան վիճակնիս մասին…ասպես երկա՞ր պիտի շարունակվի…

Ես սպասում էի այդ հարցին: Առաջին հանդիպած հայի առաջին հարցը. «Ասպես երկա՞ր պիտի շարունակվի»…

-Չէի՞ք կրնար քանի մը օր Դամասկոս մնալ: Ասպես չըլլար, Հայաստանեն եք եկեր ու կանցնիք կերթաք: Դամասկոս ալ հայեր կան, ի՞նչ ըսեմ անոնց…

-Բարևե անոնց, ըսե, որ չհուսահատին. հայ ապրին, շատ շուտով, օր մը հայրենիքն ամենքին ալ պիտի կանչե…

-Է´, կսպասենք, կհամբերենք, ի՞նչ պիտի ընենք: Բայց կփափագինք գիտնալ, թե ե՞րբ պիտի կանչե…Հի՞նգ տարի հետո, տա՞ս տարի հետո…ժամանակը գիտնանք, համբերենք: Հայուն միշտ ըսեր են՝ համբերե´, համբերե´, է´, ի՞նչ պիտի ընենք, պիտի համբերենք…

Բարձրանում եմ օդանավի աստիճաններով ու ետ նայում: Խոհարարի սպիտակ խալաթով ու սպիտակ գլխարկով քարացած կանգնել է Շմավոն Ջահրայանն ու նայում է մեզ…Ձեռքի թափահարումով հրաժեշտ եմ տալիս: Պատասխանում է, կրկին արձանանում իր կանգնած տեղում:

Ներս ենք մտնում, գրավում մեր բազկաթոռները: Նայում եմ լուսամուտից: Նա դեռ անշարժ կանգնած է: Այդպես կանգնած կմնա, մինչև օդանավը բարձրանա երկինք, հեռանա, անհետանա տեսողությունից:

Երեկոյան տուն կգնա, կպատմի մանչերուն, որ «Հայաստանեն եկած հայու մը տեսեր է», այդ հայն ասել է, որ շուտով հայրենիքը պիտի կանչի բոլոր հայերին…

Հրաչյա Քոչար (1910-1965). «ՈՒղեգրություն»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 12983

Մեկնաբանություններ