ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բոլորովին թարմ տեղեկություններն անուղղակիորեն հաստատում են, որ Թրամփին սպանելը պատվիրված է եղել

Բոլորովին թարմ տեղեկություններն անուղղակիորեն հաստատում են, որ Թրամփին սպանելը պատվիրված է եղել
18.07.2024 | 15:59

Այս թեմայով մեր երեկվա վերլուծականում անդրադարձել էինք նաև Դոնալդ Թրամփի վրա կրակած 20- ամյա Թոմաս Մեթյու Քրուքսի կատարած տեսաձայնագրությանը: Նշել էինք, որ Քրուքսը կազմակերպչի կամ կազմակերպիչների հանձնարարությամբ կամ պահանջով է մահափորձից առաջ տեսաձայնագրառում կատարել ու դրանում հանրապետականների ու Թրամփի նկատմամբ իր ատելությունն արտահայտել :

Սա արվել է, որպեսզի ստեղծվի այն տպավորությունը, թե Թրամփի վրա կրակելու դրդապատճառն իբր եղել է նրա և հանրապետականների նկատմամբ Քրուքսի ատելությունը, այսինքն՝ նա գործել է միայնակ, նրա ետևում չկա Թրամփի սպանության պատվիրատու, կազմակերպիչ:
Եվ, ահա, ԱՄՆ- ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), որն իրականացնում է ԱՄՆ- ի նախկին նախագահի նկատմամբ կատարված մահափորձի հետաքննությունը, հայտնել է, որ Քրուքսի մոտ բացակայում էին ամուր քաղաքական համոզմունքները, որոնք կարող էին մահափորձի դրդապատճառ հանդիսանալ: Այս մասին, Lenta.Ru- ի փոխանցմամբ , տեղեկացնում է «Associated Press»- ը (AP)՝ վկայակոչելով ՀԴԲ- ում իր աղբյուրին:
Ինչպես նշում է պարբերականը, գործակալները կոտրել են Քրուքսի բջջային հեռախոսը, ստուգել նրա համակարգիչը, տունն ու մեքենան և հարցում են անցկացրել ավելի քան 100 մարդու շրջանում, սակայն չեն կարողացել պարզել Թրամփի վրա նրա հարձակման շարժառիթը:
Ընդգծենք, որ Թրամփի սպանությունը ու դրանով նոյեմբերի 5- ին կայանալիք նախագահական ընտրություններում նրա անխուսափելի ընտրությունը կանխելը, դատելով ամենից, մեղմ ասած, ձեռնտու էր ու ձեռնտու է ԱՄՆ- ի ներկայիս նախագահ Ջո Բայդենին, նրա շրջապատին, ոճրագործ վարչակարգին՝ Սպիտակ տան ու Վաշինգտոնի հայտնի ճիվաղներին, ծայրահեղ լիբերալներին, նրանց հետևում կանգնած գլաբալիստական, ջհուդամասոնական ուժերին: Նրանց բոլորի համար հակացուցված է Թրամփի ընտրվելը, ԱՄՆ- ի նախագահ դառնալը, ու թվարկված սուբյեկտներից մեկնումեկը դեռ հնարավոր ամեն ինչ անելու է Թրամփի սպանությանը հասնելու համար:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցցանցի անգլալեզու էջում կատարած գրառմամբ վստահություն է հայտնել ԱՄՆ- ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ: Ըստ նրա, Թրամփն արդեն հաղթել է, եթե նրան չսպանեն:
«Հիմա նա արդեն հաղթել է։ Եթե նրան չսպանեն»,- «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , գրել է Մեդվեդևը:
Այս մտահոգությունը միանգամայն հիմնավոր է, քանի որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառել առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ նոր մահափորձերը։ Առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ նոր մահափորձեր կարող են ձեռնարկվել: Այս մասին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Սակայն հենց այստեղ «Politico»- ի նշած բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունները պարբերականը չի հայտնել, փորձել են Թրամփի դեմ առաջիկա միանգամայն հնարավոր մահափորձի կամ, հաջողելու դեպքում, սպանության մեղքն ուղղորդել դեպի Թեհրան, որը նույնպես գլոբալիստների, ջհուդամասոնների ատելի թիրախն է, ինչպես Մոսկվան, Պեկինն ու Փհենյանը:
«Politico»- ի հավաստմամբ, Բայդենի վարչակազմը Թեհրանի սպառնալիքների մասին տեղեկատվությունը ստացել է տարբեր աղբյուրներից: Իբր… Ընդ որում, ամերիկացի երկու պաշտոնյաների խոսքով, ԱՄՆ իշխանությունները ոչ մի ապացույց չունեն, որ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձն ուղղակի կամ անուղղակի կապված է եղել Իրանի հետ:
Ընդգծենք, որ ամերիկացի հիշյալ պաշտոնյաները, լինելով Սատանայի ծնունդներ կամ ծառաներ, Սատանայի խորամանկությամբ դա ասել են անաչառության տպավորություն թողնելու համար, որպեսզի Թեհրանի սպառնալիքների մասին իրենց հայտնած տեղեկատվությունը հանրությանը հավաստի թվա, այսինքն՝ եթե Թեհրանի առաջիկա սպառնալիքների մասին կեղծ տեղեկություններ հայտնողներ լինեին, չէին ասի, թե ԱՄՆ իշխանությունները ոչ մի ապացույց չունեն, որ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձն ուղղակի կամ անուղղակի կապված է եղել Իրանի հետ:
Հուլիսի 16-ին KNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները մի քանի շաբաթ տեղեկություն են ստացել այն մասին, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքից մի քանի շաբաթ առաջ: Ավելի ուշ ՄԱԿ- ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է Թրամփի դեմ մահափորձին մասնակցելու վերաբերյալ Թեհրանի հասցեին մեղադրանքները: Առաքելության ներկայացուցչի խոսքով՝ Իրանը մեղադրանքները համարում է անհիմն և կանխակալ, թեև Թրամփին դիտարկում է որպես հանցագործ, որը պետք է կանգնի դատարանի առջև և պատիժ կրի Սուլեյմանիի սպանության հրամանը տալու համար:
Ըստ «Politico»- ի տվյալների, ԱՄՆ- ի հետախուզությունում պահպանվում է անհանգստությունն Իրանի հնարավորությունների վերաբերյալ, քանի որ դրանք, իբր, թույլ են տալիս «լայնամասշտաբ հարձակումներ իրականացնել ԱՄՆ- ի քաղաքացիների վրա»: Այսպիսով ուրվագծվում է Բայդենի, բայդենականների կամ նրանց հետևում կանգնած ուժերի նպատակը՝ առաջիկայում հասնել Թրամփի սպանությանը, իսկ սպանության պատվիրման, հնարավոր է, նաև կազմակերպման մեղքը գցել, օրինակ, Թեհրանի վրա որպես հարմար թեկնածուի:
Այն փաստը, որ ԱՄՆ- ի Գաղտնի ծառայությունը չի կանխել Թրամփի դեմ մահափորձը, իսկ դրանից հետո դեպքի վայրում չի ապահովել նրա անվտանգությունը հուշում է ոչ թե նշված ծառայության կողմից մի շարք անթույլատրելի սխալներ թույլ տալու (ովքեր քիչ թե շատ ծանոթ են Գաղտնի ծառայությանը, կհասկանան որ բարձր, նույնիսկ շատ բարձր մակարդակ ունեցող տվյալ ծառայության կողմից նմանաբնույթ սխալներն ուղղակի բացառված են), այլ այն մասին, որ Գաղտնի ծառայության ղեկավարության կամ որոշ աշխատակիցների մատը խառն է Թրամփի դեմ մահափորձի, դավադրության գործում:
Դե, հասկանալի է, որ ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը չի կարող այս մասին բացեիբաց հայտարարել, դրա համար էլ նա ԱՄՆ- ի Գաղտնի ծառայությանը մեղադրել է պարզապես Թրամփի հանրահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ:
«Գաղտնի ծառայությունը մեղավոր է։ Վերջակետ»,- ТАСС- ի փոխանցմամբ , գրել է Մասկը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:
Այսպես է գործարարն արձագանքել X- ի օգտատերերից մեկի գրառմանը, որը մեջբերել է «New York Post» թերթի հաղորդագրությունից: Դրանում Գաղտնի ծառայությունը փորձել է մեղքը գցել տեղի ոստիկանության վրա ու նրան է մեղադրել հանրահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ: Ավելի վաղ Մասկը Գաղտնի ծառայության ղեկավարին ու Թրամփի թիկնազորի պետին իրավացիորեն կոչ էր արել հրաժարական տալ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ