«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սիրողի սերը

Սիրողի սերը
14.05.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 14

Իմացեք, որ Սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից, ինչպես ինքն է ուզում, որ Իր բարեկամներն ու հետևորդները նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:
Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ, որ երեխաներին են ներկայացվում այն վստահությամբ, որ նրանք ուրախությամբ ու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն, իբրև արդյունք` գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ, իբրև բարեկամը բարեկամին:
Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին, բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին: Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ:
Հիշեք, որ Ես եկա իբրև կարեկցանք կամ ներողամտություն:
Այո, այդ է Իմ սերը, բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի սեր է, որ արտահայտում է Իր սերն անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:
Մի՛ մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա:
Ես հարգում եմ Աստվածը և ենթարկվում Նրան, թեպետ և, Ես ու Հայրս մեկ ենք:
ՈՒրեմն, երբ մարդն ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը, որ Երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ ձեր մեջ եղած Աստվածը:
Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել առհասարակ այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում, իրապես Աստված լինելով` կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ:
Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:
Ձեր շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: ՈՒրեմն դուք զուր տեղը ու անմտորեն մի ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ:
Մի՛ դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ:
Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ