Հավաստի աղբյուրների փոխանցմամբ` հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ` Թովմասյանին փոխարինելու է ԱՀ ՀՅԴ-ի ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: