Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արժանապատվություն, որը խորթ է ՔՊ-ին

Արժանապատվություն, որը խորթ է ՔՊ-ին
25.07.2024 | 06:50

«Վստահ եմ` մենք երբևէ այս երկրում ընտրություն չենք կեղծելու, և մի օր ընդդիմությունն է արդար ընտրությամբ հաղթելու։ Բայց վստահ չեմ, որ այսօրվա հարթակում այն ուժերն են, որ այդ ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Թվում է՝ անխոցելի մտքեր է արտահայտել Ավինյանը:

Բայց իրականում կրկին նույն քարոզչական թրենդն է, երբ փորձ է արվում ժողովրդավարությունը, որպես բրենդ, ասոցացնել ՔՊ-ի հետ:

Հենց այստեղ սկսվում է մանիպուլյացիան, որովհետև եթե պահպանվեին ժողովրդավարական ընթացակարգերը, որոնք անշուշտ չեն սահմանափակվում միայն քվեարկության պրոցեսով, նույն Ավինյանը քաղաքապետ չէր լինի:

Անցած տարվա ընտրությունների արդյունքները խոսում էին Երևանում ՔՊ-ի պարտության մասին ու Ավինյանի վերընտրությունը ոչ թե ժողովրդավարության արդյունք է, այլ քաղաքական «անասնագողության» հետևանք:

Կամ՝ ի՞նչ արժեք ունեն ֆորմալ առումով օրինական, մրցակցային ընտրությունները, երբ ՔՊ-ն դրանց արդյունքները խմբագրում է բոլոր այն ՏԻՄ-երում, որտեղ պարտվել է:

Եվ վերջապես՝ բնույթով ավտորիտար ՔՊ-ն տարբեր գործիքներով ինքն է նպաստում այնպիսի ընդդիմադիր հարթակների ձևավորմանը, որոնց խոսույթի պարագայում միայն ինքը կարող է «քաղաքակիրթ» երևալ:

Ընդդիմադիր դաշտը չի սահմանափակվում միայն խորհրդարանական սեգմենտով ու պետք չէ քաղաքական համակարգին անդրադառնալ միայն այդ պարամետրերով, մանավանդ, որ հենց ավագանիում Ավինյանի հիմնական ընդդիմադիր ուժը Հայկ Մարությանի կուսակցությունն է:

ՈՒ ոչ մի փաստ չկա, որ վերջինիս քաղաքական թիմը իշխանություն լինելու պարագայում չի զիջի այն, եթե պարտվի ընտրություններում: Հայկ Մարությանը միայն քաղաքական հակազդեցություն էր ցուցադրում, երբ նրա դեմ նախաձեռնվեց իմպիչմենտի գործընթաց ու հեռացավ քաղաքական արժանապատվությամբ:

Մի կատեգորիա, որը խորթ է ՔՊ-ին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ