«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նա

Նա
16.06.2024 | 08:12

Նա գողացավ մեր արժանապատվությունը, փոխարենը մեզ հպարտ կոչեց՝ քաջ գիտակցելով, որ արժանապատվությունը աստվածային է, հպարտությունը՝ սատանայական։

Նա հարձակվեց մեր հոգևոր արժեքների վրա, նյութական արժեքները առաջին պլան մղեց՝ շատ լավ հասկանալով, որ հոգևոր արժեքները հավերժ են, նյութականը՝ ժամանակավոր, որ հոգևորը աստվածային է, նյութը՝ մամոնայական։

Նա ջանում է մեզ հեռացնել ազգային արժեքներից՝ օտար, ոչ աստվածահաճո արժեքներ մեր մեջ արմատավորելով։

Նա փորձեց մեզ հանել ազգային կրոնի դեմ՝ աղանդավորությունը երկրում ծաղկեցնելով։

Ազգի հերոսներին փորձեց ներկայացնել որպես ավազակներ, հոգով ավազակներից փորձեց հերոսներ կերտել։

Նա փորձեց նսեմացնել բարոյականը։

Անասնական, նսեմ արժեքները արհեստականորեն վեր բարձրացնել։

Նա պետականությունը քայքայեց՝ մանկուրտ քաղաքացիներով երկիրը լցնելը դարձրեց նպատակ, քաջ գիտենալով, որ դա չարի կամքն է։

Նրա աչքերում աստվածային լույսով ողողված հայկական շեները դժգույն երևացին, հայրենի սուրբ հողը՝ ամայի տարածք։

Նա իր ընչաքաղցությանը հագուրդ տալով՝ վաճառեց իր սրբությունները, իր ծարավը հագեցրեց անմեղ նահատակների սուրբ արյունով։

Նա գործով միշտ իր խոսքին հակասեց և դատարկ խոսքերով ու խոստումներով կերակրեց իրենով հմայված ամբոխին։

Նա ատելություն սերմանեց՝ որ բաժանի և բաժանեց՝ որ տիրի։

Նա մեր տառապանքի գնով փորձեց կայանալ, մեր երկրի լույսը քամեց՝ նվիրեց մեր թշնամուն։

Նա անորոշությամբ լցրեց մեր սրտերը, թալանեց մեր հույսը:

Նա վեհով արբենալու հնարավորությունից փորձեց զրկել մեզ` նսեմով հարբեցնելու մոլուցքով տարված:

Նա աստվածաշնչյան Սաղմոսներ կարդաց, բայց սատանայի կամակատարը եղավ:

Նա... նա ախտածին իր էությամբ վարակում է այն ամենը, ինչը գիտակցաբար ու արթնությամբ չի պաշտպանվում:

Արի՛, արթնացում...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

15.06.2021

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ