Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Շնորհակալ եմ, որ ինձ ոչ միայն քեզ հետ հաց կիսելու պատվին արժանացրիր, այլ նաև ինձ հետ կիսեցիր քո մտքերը

Շնորհակալ եմ, որ ինձ ոչ միայն քեզ հետ հաց կիսելու պատվին արժանացրիր, այլ նաև ինձ հետ կիսեցիր քո մտքերը
28.04.2024 | 10:05

Սերունդների երգիչը, մեծ մարդը, ուղն ու ծուծով հայը, տիպար դաշնակցականը, ուսուցիչը, ավագ ընկերը, ազգային զարթոնքի շեփորահարը, բոլոր ժամանակներում ոգեշնչողն ու թև տվողը...

Մեր ընկեր Սահակը, ավարտեց իր երկրային կյանքը, իր հետ դեպի հավերժություն տանելով այն մեծ սերը, հարգանքն ու ակնածանքը, որ կես դարից ավելի հայ ժողովուրդը տածել էր նրա հանդեպ ու թողնելով մեզ ազգային երգերի մի մեծ շտեմարան (շատ ու շատ երգեր, մոռացությունից փրկվել ու առաջին անգամ երգվել են հենց նրա կողմից), իր սերը, ջերմությունն ու բարի անունը, և իհարկե մարդ ու հայ մնալու օրինակը։
Ափսոս, որ այդ մեծ ու բարի մարդը, տեսավ այս կեղտոտ ու խայտառակ օրերը, և խռոված հոգով ու կոտրված սրտով հեռացավ մեզանից, սրտում ամբարած իր երգերի տակ կերտված հաղթանակի ու հայրենիքի կորստի ցավը։
Ընկեր Սահակը, հեռացավ, բայց միայն ֆիզիկապես, որովհետև նա դեռ երկար, շա՜տ երկար է ապրելու, որ իր երգերով մեզ հաղթական կռվի առաջնորդի, որ մեր գալիք սերունդներին ՝ իր երգերով պատմի Էրգրի ու նրա ֆիդայիների մասին, որ նրա երգերի տակ մեր սերունդները մեծանան ճիշտ հայ ու մարտիկ, ինչպես, որ նախ մեր ծնողները, հետո մենք մեծացանք ու ազգային գիտակցության առաջին նշույլները ձեռք բերեցինք մեծն ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ երկացունց ձայնի ներքո։
Անսպասելի բոթից ցնցված եմ, և թեև բառեր չեմ գտնում զգացածս արտահայտելու համար, այնուամենայնիվ, գոնե շնորհակալություն կարող եմ ասել:
Սիրելի ընկեր, շնորհակալ եմ, որ ինձ ոչ միայն քեզ հետ հաց կիսելու պատվին արժանացրիր, այլ նաև ինձ հետ կիսեցիր քո մտքերը, գաղափարները, քո բարեկամությունը, և անկախ ամեն ինչից մարդ ու հայ մնալու քո օրինակը։
Ննջիր խաղաղությամբ իմ սիրելի ընկեր Սահակ ջան, խոստանում եմ ՝ մենք կունենանք քո երազած ու պատկերացրած Հայաստանը։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի...

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6068

Մեկնաբանություններ