Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կապան այլևս լրիվ ուրիշ ճանապարհով ենք գնալու (Պարսկաստանի բեռնատարները նոր ճանապարհ են ստանում)

Կապան այլևս լրիվ ուրիշ ճանապարհով ենք գնալու   (Պարսկաստանի բեռնատարները նոր ճանապարհ են ստանում)
30.10.2023 | 19:33

Գործարկվել է նոր ճանապարհ դեպի Իրան։

Երբ Որոտանի ճանապարհը 2020 թվականին փակվեց, դեպի Կապան և հետո Մեղրի և պարսկական սահման գնում էին Շինուհայր-Տաթևի ճանապարհով։ Սակայն հիմա Նորավանով է այդ ճանապարհn անցնում։

Տեսանյութում առաջին անգամ ներկայացվում է այդ ճանապարհը, որը դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն մեքենաներն արդեն գնում գալիս են այդ ճանապարհով։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4749

Մեկնաբանություններ