Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանի Հանրապետության պահպանման միակ հնարավորությունը ռազմաքաղաքական ռեժիմի հաստատումն է

Հայաստանի Հանրապետության պահպանման միակ  հնարավորությունը ռազմաքաղաքական ռեժիմի հաստատումն է
02.10.2023 | 20:13

Որպես քաղաքական համակարգերի և ռեժիմների մասնագետ, որպես արևմտյան քաղաքական համակարգերի ուսումնասիրությամբ երկար տարիներ ակադեմիական և պրակտիկ զբաղվող, որպես արևմտյան «լավ կառավարման, good governance» կոնցեպտի ջատագով, որպես դեմոկրատական մրցակցային քաղաքական համակարգի հետևորդ՝ ասում եմ, ինչպես բժիշկ մասնագետը կասեր ծանրագույն հիվանդությամբ տառապող հիվանդին:

Հայաստանի Հանրապետության պահպանման միակ շանսն ու հնարավորությունը ռազմաքաղաքական ռեժիմի հաստատումն է, որը ժամանակավոր կսահմանափակի դեմոկրատական ազատություններն ու պլյուրալիզմը, խոսքի և կարծիքի տարածման ազատությունն ու հնարավորությունը, կանցնի պատերազմական ռեժիմի կառավարման, ժամանակավորապես կսահմանափակի ժողովրդավարական ներկայացուցչական մարմինների իրավասությունները՝ համաձայն սահմանված ռեժիմի, կմոբիլիզացնի ողջ ունակ մասնագիտական կադրային ռեսուրսը, նրա առաջ դնելով կարճաժամկետ խնդիրներ՝ լուծման բարձրագույն էֆեկտիվության պահանջով:

Երկրի անվտանգային և քաղաքական իրավիճակը այնպիսին է, իսկ քաղաքական ակտորների և նրանց կուսակցությունների նկատմամբ վստահությունը այնքան թշվառ, որ պահանջում է ռազմաքաղաքական ռեժիմ և արտակարգ դրության գործիքակազմ, որը ժամանակավորապես գործելով կկասեցնի երկրի անվտանգային և քաղաքական կործանումը, քանի որ իշխանության հանրային և քաղաքական վերահսկման, զսպման և կանխարգելման մեխանիզմներ չկան և արդյունավետ չեն:

Պետության կործանման ռիսկերն ու մարտահրավերները այնքան մեծ են, որ այլևս մոռացեք, որ դուք ապրում եք հանրապետությունում, իսկ ինդիվիդուալ անհամաձայնության և պատասխանատվության հիմքով մոբիլիզացիայի ճանապարհը բազմակի ձախողվել է, և ժամանակ, ցավոք սրտի, այլևս չկա, բայց Հայաստանում տեղ գտած դավաճանությունը շատերը ոչ միայն չեն նկատում, այլ հանդուրժում են նաև հենց հիմա շարունակվողը:

. Փակել երկիրը երկաթյա վարագույրով:

. Ողջ ռազմական ներուժն ու ռեսուրսը արագ ինվենտարիզացնելով՝ ռազմական մտքի առաջ դնել երկրի պաշտպանության գերապահովման կազմակերպման խնդիր:

. Կիբերտեխնոլոգիաներով շնչասպառ անել և վերացնել սոցհարթակներով երկրի բնակչության ուղեղի վրա «թմրանյութային» և մաղձաթշնամական ազդեցություն ունեցող պրոպագանդան և ֆեյքակրատիան:

. Անհապաղ կազմել երկրի լավագույն և անաչառ իրավաբաններից բաղկացած խումբ, հանձնաժողով, մարմին (բարձր հոնորարով)՝ ի հայտ դարձնելու համար երկրում տեղ գտած մեծագույն դավադրության շերտերը, մոտիվներն ու թաքնված իրողությունը:

Կետերը բազմաթիվ են, բայց ոչ այստեղ շարադրելու ենթակա:

Եթե սա չանի երկրի արտահամակարգային և ներհամակարգային ռազմաքաղաքական էլիտան գործող իշխանության կապիտուլացիոն կուրսից փրկելու համար, ապա սա կանի իշխանությունը իր «գործընկերների» հետ իր իշխանության պահպանման և պետության կազմաքանդման փաթեթը սահուն և վերջնական ավարտելու համար:

Եթե այս ամենը ձեզ դաժան թվաց կամ վախեցրեց և վանեց, որովհետև դուք ձեր առօրյայի առումով ասածիցս դիսկոմֆորտ և վախ զգացիք, կամ ասածներս ռադիկալ թվացին, շտապեմ ասել, որ ձեր շուրջ կատարվող իրականության վերաբերյալ ձեր պատկերացումները եթերային են, պատկերավոր ասած՝ քաղցկեղով հիվանդին ասպիրինով բուժող:

Որևէ մեկիդ մտքով անգամ անցնել չէր կարող, որ շուրջ 30 տարեկան Արցախի Հանրապետության կործանումն ավարտեցին բառացիորեն երեք օրում, իսկ 100 հազարից ավել հայ մարդիկ երեք օրվա մեջ լքեցին իրենց հողը, տունն ու գործը, կորցրեցին ընկերներին ու հարազատներին, թշնամուն թողեցին իրենց ծնողների ու երեխաների գերեզմանները, չհասցրեցին նույնիսկ հուղարկավորել վերջին պահին իրենց պաշտպանող հարազատ զոհված զինվորներին և դարձան գաղթական:

P.S. Մենք երեք օրում գաղթելու ո՛չ տեղ ունենք, ո՛չ էլ՝ ընդունող:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3626

Մեկնաբանություններ