Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Շարունակենք ապրեցնել մեր հերոս եղբորը, ով պատկանում է ազգին ու գալիք սերունդներին»

«Շարունակենք ապրեցնել մեր հերոս եղբորը, ով պատկանում է ազգին ու գալիք սերունդներին»
26.06.2022 | 12:17

Այսօր Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս Կոլյա Նիկողոսյանի հայրիկի՝ Պարույր Նիկողսյանի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 60 տարեկան:
2001 թվականի ապրիլի 4-ին քեռուս ընտանիքում ծնվեց երկար սպասված զավակը՝ երեք քույրերի միակ եղբայրը: Կոլյան զվարթ բնավորությամբ, բոլորին միշտ օգնելու պատրաստ, ընկերասեր երեխա էր: Հետո էլ այդպիսին լինելու էր բանակում՝ ծառայակից ընկերներին իր շուրջը համախմբող, ամուր ընկերություն ստեղծող զինվոր:


Ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում: Պատերազմը սկսվելուն պես նա իր ընկերների հետ ամենաթեժ մարտական հենակետերում էր: 33 օր շարունակ իր ընկերների հետ քաջաբար դիմադրեց ոսոխին:
Պատերազմի օրերին, երբ զանգահարում էր, ծնողների լարված հոգեվիճակը զգալով, բարձր տրամադրությամբ, վճռականությամբ լի ասում էր.
-Պապ ջան, իմ մասին մի մտածեք: Ես ախպերներիս՝ իմ ընկերների կողքին եմ: Պիտի կռվենք, որ ստոր թշնամուն արժանի պատասխան տանք:
Կոլյա Նիկողոսյանի անմահության ուղին սկսվեց 2020-ի հոկտեմբերի 31-ին՝ իրենից հետո թողնելով հավերժ սպասում և կարոտ:


Խոնարհվում ենք քո առաջ, հերոսի հայր, մեր սիրելի քեռի: Եղիր առողջ: Ուզում ենք, որ լինես ամուր, որովհետև քեզ այդպիսին կուզենար տեսնել մեր լուսավոր եղբայրը: Եղիր ուժեղ, քեզ հետ միասին շարունակենք ապրեցնել մեր հերոս եղբորը, ով այլևս անմահների գնդի մարտիկ է և պատկանում է ազգին ու գալիք սերունդներին:


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 11238

Մեկնաբանություններ