Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Աբսուրդի այս թատրոնում բոլորը դերասան են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Աբսուրդի այս թատրոնում բոլորը դերասան են
31.05.2013 | 12:36

Մարդիկ ի ծնե դերասան են, տաղանդավոր դերասան:

Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող երկար ու ձիգ ճանապարհ է` հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, երբեմն զզվելի, մեկ-մեկ նաև երջանիկ:
Աստծո արարչագործ աշխարհում ծնվելով` մարդն իր մեջ հավասարապես կրում է բոլոր վեհ ու ազնիվ, միաժամանակ բոլոր չար ձգտումները: Նա` այդ դժբախտ, երջանիկ, ծիծաղելի, հետաքրքիր, տաղանդավոր, հիմար էակը պիտի ձևանա, պիտի չարչարվի, պիտի խաղա իր դերը` չար, թե բարի, ողբերգական, թե ծիծաղելի:
Այո´, մարդիկ ի ծնե իրոք դերասան են: Տաղանդավոր դերասան: Ծնվելու պահից նրանց շրջապատում են ռեժիսորները, սցենարիստները, ոճաբանները, հուշարարները…Այդ դերում, իհարկե, ընտանիքն է, շրջապատը, մանկապարտեզը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը, և արդյունքում ստացվում են հոյակապ, «տաղանդավոր դերասաններ»: Իհարկե դերերի բաշխման ժամանակ էլ «լավ» դերեր ստանում են նրանք, ովքեր ոչ թե լավ դերասաններ են, այլ լավ ծանոթ ռեժիսորներ ունեն: Տաղանդավոր շատ «դերասաններ» այդպես էլ չեն ստանում իրենց դերը, սպասումի մեջ, անտեսված, անգործ իրավիճակից դառնում են իրոք անտաղանդ ու անպետք:
Մարդիկ խաղում են ամեն ինչում, բարյացկամության զազրելի դիմակի տակ թաքնված` քեզ արհամարհելով ստորացնում, բարեհամբույր ժպտում, սակայն մտովի հայհոյում, անիծում, մտածում են մի բան, ասում այլ բան: Ցուցադրաբար շողոքորթում են, քծնում, սակայն մտովի ամենավերջին հիշոցներն են ուղղում իրենց քծնանքի թիրախին: Դերասան են բոլորը, տաղանդավոր դերասաններ կյանքի այս մեծ թատրոնում, կյանքի այս դաժան թատերաբեմում: Աբսուրդի թատրոնում:
Ահեղ դատաստանի ժամանակ, երկնքում` հավերժական դատավորի առջև նո՞ւյնպես կխաղանք, կփայլենք մեր դերակատարումներով, կկարողանա՞նք կեղծել, ստել, խաբել, քծնել, լավ մարդ ներկայանալ:
Հազիվ թե:
Մնում է մի բան` գոնե բոլորը հիշեն Ահեղ դատաստանի մասին:
Գուցե մա՞րդ մնան:

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ