ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մահմեդական կիսալուսնի ակունքները

Մահմեդական կիսալուսնի ակունքները
11.07.2012 | 13:05

Կիսալուսնի մահիկը, որպես թուրքերի մուսուլմանական հավատի նշանակ, նախ Բյուզանդիային է պատկանել, բայց երբ սուլթան Մահմեդը գրավեց Պոլիսը, այն դարձրեց իր կայսրության խորհրդանիշ։ Իսկ Բյուզանդիայում այն խորհրդանիշ է եղել դեռ Փիլիպոս Մակեդոնացու՝ Ալեքսանդր Մակեդոնացու հոր ժամանակներից։ Երբ նա պաշարել էր Բյուզանդիան ու, երկարատև պատերազմից հոգնած, որոշում է կիսալուսնի մթության քողի տակ պարսպի մեջ անցքեր բացել ու այդպես ներս մտնել, հակառակ բնության կանոններին, հանկարծ լուսինը սկսեց ցոլարձակելու, ճառագայթներ արձակել, գիշերային պահապանները տեսան պարսպի տակ փորող զինվորներին, տագնապ բարձրացրին և թշնամուն փախուստի մատնեցին։

Հետագայում, ի նշան երախտագիտության, Հեկատեսի նավահանգստում, Բոսֆորի կիրճի մոտ քաղաքացիներն արձան կանգնեցրին։ Սրա ապացույցն է նաև Տրայանոս կայսեր պատկերով մետաղադրամը, որի հետևի մասում դրոշմված են կիսալուսինն ու աստղը` համապատասխան արձանագրությամբ։ Բայց 1453-ի մայիսի 28¬ին, նվաճելով Կ. Պոլիսը, թուրքերը կիսալունի նշանը դարձրին իրենց զինանշանը, նկատի ունենալով, որ Ղուրանում հաճախ է հիշատակվում լուսինը, և կրոնական արարողությունների ժամանակ օգտվում են լուսնային օրացույցի հաշվարկներից։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ