ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արթուր Դանիելյան. Հենց տեսա, որ Միքայել Մինասյանը պատրաստվում է բորշ եփել, ուրախացա

Արթուր Դանիելյան. Հենց տեսա, որ Միքայել Մինասյանը պատրաստվում է բորշ եփել, ուրախացա
28.06.2020 | 14:54

Հենց տեսա, որ Միքայել Մինասյանը պատրաստվում է բորշ եփել, ուրախացա: Մտածեցի, որ անկախ ամեն ինչից, ստիպված է լինելու ներքին խոհանոցի գաղտնիքներ բացահայտել, բացահայտելու ընթացքում էլ սեփական մեղքերը խոստովանել, ձեռի հետ էլ այլոց մեղքերը մատնանշել: Մեղք խոստովանելն էլ դե թողության առաջին քայլն է, քայլ, որը մենք ազգովի պիտի անենք: Ավաղ իրական հարցերը ամենևին էլ չքչացան, իսկ ասվածի մեծ մասը հայտնի արդեն 3-4 տարի:

Այո, հենց 2016-ից: Իրականում կարծում եմ մեդիա մանիպուլյացիաների տեխնոլոգիաները շատ ավելի վաղ էին կիրառվում Հայաստանում, պարզապես իմ աչքերը սկսեցին բացվել 2016-ի ապրիլյանից, այդ թվում նաև նիկոլենց «շնոհիվ»: Էդ մեդիա մանիպուլյացիաների արդյունքում էր, որ ԼՏՊ-ն, Բաբկեն Արարկցյանն ու Վանո Սիրադեղյանը դեմոնիզացրեցին Վազգեն Սարգսյանին ու ազգային ատելության առարկա սարքեցին: Այդ ինծիլիգենտ կոչեցյալները հովանավորեցին մի արշավ, որը կոչված էր Արցախի համար Երևանի մարշրուտկեքից զինվոր հավաքագրող բանակը մարդկանց գիտակցության մեջ սարքել մսաղաց, իսկ բանակի ղեկավարին մարդասպան:

Ես, օրինակ, կուզենայի լսել` ո՞նց և ո՞ր թվին ավետարանչական աղանդավորները մուտք գործեցին Հայաստան, ո՞նց ստացան ՎԶԵԲ-ի լիակատար ֆինանսական աջակցությունը, ո՞նց Արմեն Սարգսյանն այդ ամենը կառավարեց ընդհուպ մինչև 2008-ի մարտ` նույնիսկ լինելով «աքսորված»: Կուզենայի լսել Արմենի պրոտեժե Ալան Գոգբաշյանի մասին ում հայ հայ ա հետ էին բերում արդեն ՄԹ դեսպանի հաստիքով: Կուզենայի լսել Սորոսենց և այլ ՀԿ-ների մուտքի մասին: Կուզենայի իմանալ` ո՞նց եղավ, որ բոլոր երեք նախագահները հետզհետե թեթևացրին ՀԿ-ների կյանքն ու ապազգային գործունեությունը: Կուզենայի իմանալ` ի՞նչ գործ ուներ Իգոր Մուրադյանն ու Դավիթ Գրիգորյանը Բրենդա Շաֆերի հետ ու ինչու՞ ԱԱԾ-ն, այս ամենի մասին շատ լավ իմանալով, Սասնա Ծռերին ոչ միայն չվերացրեցին, այլ թույլ տվեցին, որ պետությունը դեռ 2016-ից Իսրայելի հետ հարաբերությունները ակտիվ զարգացնի ու իրենց տրվեց մի քանի հարյուր հեկտարանոց տարածք Ախուրյանի մոտ լոգիստիկ կենտրոն և ազատ առևտրի կենտրոն սարքելու համար: Կուզենայի իմանալ` ինչու՞ դրան զուգահեռ երկիր բերվեց բոլոր աղանդների ֆինանսական հայր Արմեն Սարգսյանը, ինչու՞ էր Կարեն Կարապետյանը դրան կտրուկ ընդդիմացել: Կուզենայի իմանալ` արդյո՞ք նախկիններն էլ էին կողմ Թուրքիայի հետ Ախուրյանով սահման բացելուն, փուլայինով գնալ Ադրբեջանի հետ ու երկիրը հանձնել Իսրայելական աղանդներին (կյանքի Խոսքի գլխամասը հենց Հայֆայում է):

Կուզենայի իմանալ` ո՞նց ստացվեց, որ 2017-ի կեսից Նիկոլին սկսեցին գովազդել բոլոր հիմնական մեդիա հարթակները` Հ1-ից սկսած: Կուզենայի հասկանալ` ինչու է Միքայել Մինասյանն էդ պսևդո-Մոնթեին 4 միլիոն դոլար տվել ութ տարվա ընթացքում, եթե խփելը կնստեր ընդամենը մի $10,000-ի կարգի: Շատ կուզենայի ու նույնիսկ ինքս կհարցնեի, բայց վախում եմ ասի՝ «բ*յատ, դու խի՞ ես իրեն փող տվել... հենց ասես, ես էլ կասեմ»: Կուզենայի հասկանալ` ինչու՞ էր Ազատությունը Կարեն Կարապետյանին գովազդում նույնքան ջանասիրությամբ, որքան Նիկոլին: Կուզենայի հասկանալ` ինչու՞ էր «ՀԺ»-ն ու Ծռերը տենց դոշ տալիս բոլոր գազավիկների համար ու նույնիսկ գազավիկների թոռների համար: Կուզեի իմանալ` ինչու՞ էր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հրապարակում Մերժում Սերժին: Կուզենայի իմանալ` ինչու՞ էր 7օրը մեկ տասնամյակ փնովում Սերժին այնպես, ինչպես նույնիսկ Նիկոլը չէր կարողանում:

Ինձանից մի վախեցեք: Ես 2018-ի ամռանը Մանվել եմ պահել: Քանի ես կամ, Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ իմ հողը 50%-ով ավելացրած տղերքին արժանի պատվանդան են ունենալու, բայց մեկ ա կուզեի իմանալ էլի... ի՞նչ եղավ էդ տղերքին: Իմանամ, որ գոնե մեր սերունդը նույն սխալները չկրկնի: Էդ ազատություն-մազատության հարցը մի քանի ժամվա հարց ա, աղանդավորները մի 50,000 են, դրանց գյուլլելն էլ մի եսիմ ինչ հարց չի, մի երկու ՀԱԵ եպիսկոպոս էլ հետները կեթան ու վերջ: Մի հինգ տարուց ազգը կմոռանա դրանց գոյության մասին: Բայց ես ուզում եմ հասկանալ, ո՞նց կարար էս ազգը մի սերունդում տար Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Վազգեն Սարգսյան, Վիտալի Բալասանյան, Սամվել Կարապետյան, Արշավիր Ղարամյան, Մանվել Գրիգորյան և այլոց... ու սաղին իրար հետ կռվցներ:

Թուրքը մի շատ ցավալի ասացվածք ունի մեզ ու իրենց մասին, ասում ա՝ «մեզ հողը տվեք, իսկ հայերին փողը»: Ու հաստատ էս 30 տարում չէ, որ էդ ասացվածքը ծնվել է: Նրանք մեզ հետևել են, ուսումնասիրել են: 1000 տարի մեր կողքն են եղել ու մեր կոդը բացել են: Էդ կոդը ջնջել ա պետք, կոտրված պառոլի պես: Ու վիճակը նենց ա, որ կամ դուք բոլորդ, պատմելով ամեն ինչ, կօգնեք մեզ էդ կոդը ջնջել, կամ էլ, լուռ մնալով, ինձ ու իմ նմաններին մենակ կթողեք: Միայնակ թուրքերի, ադբեջանցիների, Իսրայելի, արևմուտքի, Արմեն Սարգսյանների ու Տեր-Պետրոսյանների դեմ... Էլի վեջներիս չի, մեկ ա բոյ ենք տալու, ինչքան պետք լինի ու ում հետ պետք լինի, ու մեր մեծերին չենք ուրանա` անկախ իրենց մեղքերի քանակից ու որակից: Մնում ա մի թեթև պադդերժկա անեք... մի քիչ: Գոնե իրար հետ լեզու գտեք, էդքանն էլ ա հերիք:

Հ.Գ. էդ ուխտին էլ չթերագնահատեք ոչ մեկդ: Սա, միայն Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում, որ սաղ իմանան, ինչ քյասիբ ա: Հետո գառաժը ամիսը 15,000-ով վարձով տվեց ու իբր թե վարձի փողից նիսիան փակեց: Խոսքը էն շենքի մասին ա, որում նա նախկին էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանից տուն «ժառանգեց» ու էլ չգրեց անհայտ կորած 250 վագոն մազութի մասին: Որ ջոգեք էսի ինչ կարգի կենդանի ա...

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ