Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երկրի կանաչ դեսպանը

Երկրի կանաչ դեսպանը
17.11.2023 | 16:14

ԱՅՍ ԲԱՆԿԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ Է

Գործերի բերումով ահա շուրջ երեք տարի այցելում եմ մայրաքաղաքի բուն կենտրոնում գտնվող, բավականին զուսպ, սակայն ներկայանալի բրենդով հանրությանը ներկայացող «ԱրմՍվիսբանկ» ՓԲԸ: Այցելում եմ թե՛ օրվա ընթացքում և թե՛ աշխատանքի ավարտին:
Առաջին ահցելությունս ինձ անակնկալի բերեց: Վերելակի դռան հարևանությամբ տպագիր ուղեցույց տեսա, որն ինձ պատվիրան հիշեցրեց.

«Դեպի հաջողություն տանում է ոչ թե վերելակը, այլ` աստիճանը»:

Տպավորվեցի և քանի որ բանկին էի դիմում ոչ այնքան առօրյա առաջարկով, ապա գնահատելով ուղեցույց-պատվիրանը` դեպի նպատակակետ քայլեցի աստիճաններով:
Հավելեմ` առաջարկս սիրով ընդունվեց և ահա արդեն երեք տարի այս ծանրակշիռ ֆինանսական հաստատություն եմ այցելում`հաղթահարելով աստիճանները: Յուրաքանչյուր հարկում անուշ ժպիտով դիմավորում են բանկի գերազանցապես երիտասարդ, բարեհամբույր ծառայակիցները, սիրալիր հետաքրքրվում այցի նպատակով, պատրաստակամ առաջարկում իրենց ծառայությունները:
Մի ձմեռային օր էր, երբ անհետաձգելի գործով ու բավականին ուշացած` բանկի մուտքի մոտ սպասում էի աշխատակիցներից մեկին: Շուրջ կես ժամվա սպասումս լիովին արդարացվեց: Զարմանքով նկատեցի, որ բոլոր աշխատակիցները հիմնարկից դուրս են գալիս այնպիսի տրամադությամբ, կարծես թիկունքում չի եղել օրվա ծանր, հոգնատանջ բեռը:
Ինչու՞ սա հիշեցի և որոշեցի թղթի՞ն հանձնել:
Բազում պետական և ոչ պետական հաստատություններ եմ պարբերաբար այցելում և որևէ վայրում նման բարեվարքային միջավայրի ու մթնոլորտի հազվադեպ եմ հանդիպել: «ԱրմՍվիսբանկի» այս մթնոլորտը բնավ էլ պատահական չէ և ահա թե ինչու` այն առաքելություն ունի, որը մասնավորապես ամրագրված է կառույցի կայքում.

«ԱրմՍվիսբանկը» հավատարիմ մնալով իր առաքելությանն ու արժեքներին` իր հաճախորդներին մշտապես առաջարկում է շուկային և ժամանակակից պահանջմունքներին համահունչ ծառայություններ: ՈՒնենալով երկարամյա փորձ և հաշվի առնելով համաշխարհային ներկայիս զարգացումները` «ԱրմՍվիսբանկը» ռազմավարական է համարում էներգաարդյունավետ և «կանաչ» նախագծերի ֆինանսավորումը և այս ոլորտում արդեն ունի ձևավորված պատմություն»:

ԿԱՆԱՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ անշուշտ պատահական չէ:
2023-ի օգոստոսին բանկի գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, հանարապետությունում ճանաչված ֆինանսիստ Գևորգ Մաչանյանն արժանացավ

«Իմ անտառ Հայաստան» դեսպանի տիտղոսին: Սրանում տարօրինակ ոչինչ չկա, քանի որ հայրենիքի այս նվիրյալը երկրով մեկ բազմաթիվ այգիներ է հիմնել, հետևողական է Հայաստանը կանաչ օազիսի վերածելու հարցում: Իր համախոհների հետ նրա հերթական նախաձեռնություններից մեկը հանրապետության 30-ամյակի կապակցությամբ 50 հեկտար նոր անտառ ստեղծելու գաղափարն է:

Իր գոյությամբ ու կենսակերպով նա գալիս է հաստատելու երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու կոչվածությունը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 30381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ