-
20.12.2013|
00:26
Սառած մատներով ու սառած ծնկներով նստած եմ հիմա իմ սենյակում ու գրում եմ ձեզ այս տողերը: Հիշեցի այդ պատմվածքը ու սիրտս ջերմացավ, ծնկներս ու մատներս նույնիսկ տաքացան:
-
19.12.2013|
12:02
Մի լավ ասացվածք կա՝ ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են: Ասացվածքը հայկական չէ, բայց ասվածը, կարծես, այսօրվա հայերից ոմանց մասին լինի: Միայն հային բնորոշ ցուցամոլություն է՝ ամանորյա սեղանին ապխտած կոկորդիլոս դնելը, որն արժե շուրջ $1000: Ընդ որում, ագահությունը հարուստ կամ աղքատ լինելու հետ կապ չունի:
-
18.12.2013|
17:47
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
18.12.2013|
13:29
Տարիներ առաջ հանգամանքների բերումով պետք է հանդիպեի օլիգարխներից մեկի հետ: Նրա «տղաները» նեղացրել էին իմ մանկության ընկերներից մեկին և «նալոգ» էին վերցնում ամեն ամիս: Վերջին ամիսը ընկերս չէր տվել «նալոգը», կրակել էին իրար վրա, ընկերս ոտքից վիրավորվել էր:
-
17.12.2013|
13:15
Հետաքրքիր է, թե ինչպես կարող են զարգանալ դեպքերը, եթե Ղրիմը հռչակի իր անկախությունն Ուկրաինայից: Այդ թերակղզին այսօր էլ ինքնավարություն ունի, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի ունեցած ազդեցության կորստի վտանգի ահագնացումը կարող է միանգամայն նոր իրավիճակ ստեղծել:
-
17.12.2013|
13:10
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն:
-
16.12.2013|
14:41
ՖԲ-ն ինձ շատ-շատ բան է տվել ու տալիս է: Իր բոլոր դրական կողմերով հանդերձ` ՖԲ-ում նաև էնքան այլանդակություններ կան, որ վերջերս լրջորեն մտածում եմ այլևս ՖԲ չմտնելու մասին: Մեկ ազգային խորհրդանիշ դարձած սուրբ կերպարներին են սկսում բացահայտորեն սևացնել (օրինակ` Վազգեն Վեհափառին), մեկ բացահայտորեն շինծու, քայքայիչ լուրեր են հորինում ու տարածում (օրինակ` համասեռամոլների հարսանիք Երևանում):
-
16.12.2013|
11:40
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
-
15.12.2013|
13:33
Մի լրագրող հարցրեց. «Ո՞ր հարթակներն են այսօր ծառայում որպես Ձեր խոսքն ու մտքերն արտահայտելու միջոց»: Կարծեմ՝ շրջանցեցի հարցն ու խուսանավեցի: Թե ինչու՝ չգիտեմ: Մի ասող լինի` ինչ հարթակ, ինչ խոսք, ով է հաշվի առնում, ականջ դնում կամ հետևություններ անում:
-
14.12.2013|
12:18
Կյանքի սահմանագծին մաքառող մարդուն նոր-նոր միայն 8 միլիոն են հատկացնում, այն էլ հետվիարհատական շրջանում Հայաստան տեղափոխելու համար: Իսկ օրեր հետո ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին Սերժ Սարգսյանը պետական մրցանակ կհանձնի՝ 5 միլիոն մրցանակային գումարով: Կամ ասենք Հայրիկյանին կարող են անմիջապես 20 միլիոն հատկացնել, Նունե Եսայանին՝ 54 միլիոն, ռուսերենով հեռարձակվող հեռուստախաղին՝ 12 միլիոն եւ այսպես շարունակ: Անամոթությունը ուր կարող է հասնել: