ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՛չ` ինքնամեղադրանքին

Ո՛չ` ինքնամեղադրանքին
27.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 27

Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան:

«Ներքևում հավիտենական զենքեր կան»:

Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:

Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի` ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն:

ՈՒրեմն վազեք, որ հասնեք: Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:

Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ: Այն մարդը, որն իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով.

«Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:

Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. «Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»:

Շնության մեջ բռնված կնոջն ասացի.

«Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա և այլևս մեղք մի գործիր»: Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի:

Հիշիր, որ այս երեքն են մնում. հավատը, հույսը և սերը. Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է:

Սերը` ձեր ընկերների հանդեպ:

Իսկ հույսը` հաջողության հասնելու համար` ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ