Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Բոլորին դասեր տալով` մենք մեր դասն այդպես էլ չենք սովորի (հոգու ճիչ)

Բոլորին դասեր տալով` մենք մեր դասն այդպես էլ չենք սովորի  (հոգու ճիչ)
20.09.2023 | 14:30

Հետո հպարտ դեմքով պատմության մեջ կգրեն ու կպատմեն 120 000 հայի մասին, թե ոնց շուրջ մեկ տարի հերոսաբար դիմադրեցին, չհանձնվեցին, կենաց մահու կռիվ տվեցին... ու վերջում ոնց ֆրանսիական նավերով կամ ռուսական կամազներով ստիպված տարհանվեցին:

Հետո անպայման կգրեն ու լուրջ դեմքով կվերլուծեն, թե ռուսը ոնց քաշեց, պարսիկը ոնց խաբեց, ֆրանսիացին ոնց չհասավ, Անգլիան տակից խաղաց, հնդիկն ուշացավ...

Բայց թե ինչ արեց կամ ինչ պիտի աներ Հայաստանը ոչ մեկը չի խոսի` երևի ամոթի՞ց:

ՈՒ՞ր էր հայն այդ ժամանակ և ինչո՞վ էր զբաղված, ոչ ոք չի պատմի` երևի ինքնախաբեությունի՞ց:

Մուսալեռը վկա ... կհիշեն ու կպատմեն:

ՈՒ էլի ոչինչ չի փոխվի:

Բոլորին դասեր տալով` մենք մեր դասն այդպես էլ չենք սովորի:

Սրան-նրան մեղադրելով ու ամբողջ աշխարհին նեղացնել-նեղանալով կանցնենք «առաջ"»...

Էն որ գրում եք իբր «Կոմիտասի հոգեշեղման պատճառ, պոլսահայեր, չայ կոֆե բան» ...

Կոմիտասը փակվեց եղեռնից Արևելյան Հայաստան գաղթելուց հետո` այստեղ իր տեսածից ու լսածից խանգարված...

Կոմիտասին էլ հո թու՞րքը չսպանեց ...

Նրան «հայերը» սպանեցին` դանդաղ ու տանջալից, անտարբեր ու բութ...

Ոնց որ հիմա մեր հետ են անում:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ