ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է

Մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է
27.04.2023 | 22:22

Ժողովուրդները միմյանցից տարբերվում են մշակույթով, ինչը բերում է մտածողության տարբերության:

Օրինակ, անգլիացիներն ունեն բարձր մշակույթ, այդ թվում նաև ֆենթեզիի, դետեկտիվի ու ֆանտաստիկայի ժանրերում: Դա մտածողությունը մարզում է, ինչի հետևանքով քաղաքական միտքը, հատուկ ծառայությունների գործունեությունը, սոցիալական գիտությունները դարձնում է բարդ, ռացիոնալ, նպակադրված ու բազմաքայլ: Հենց նման մշակույթի առկայության պատճառով անգլիացիներն ամենաքիչն են ազդվում մտավոր ծուղակներից, պրոպագանդայից և ունեն ինքնուրույն մտածողություն: Խոսքը հասարակ քաղաքացիների մասին է։

Այն ժողովուրդները, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:

2018-ի «հեղափոխությունն» ու դրան հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է, և մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:

Մինչև հիմա հանրության ճնշող մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպե՞ս կարողացան հիմարացնել ու տանել անդունդ: Մինչև հիմա, այնինչ, շատ պարզունակ հնարքներ են կիրառվել ու, ցավալի է՝ մինչև հիմա էլ կիրառում են ու դա կիրառում են նաև մեր ներսի կոլաբորացիոնիստների միջոցով: Այդ կծիկը բացելու համար ընդամենը պետք է միտքը մի թեթև վարժել՝ նման ժանրերից գրականություն ընթերցելու միջոցով:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ