Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արթուր Վանեցյան. Իրավապահ համակարգը քննությունը պետք է տանի ոչ թե Մովսես Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու, այլ նրա հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ

Արթուր Վանեցյան. Իրավապահ համակարգը քննությունը պետք է տանի ոչ թե Մովսես Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու, այլ նրա հայտնած տվյալները ստուգելու ուղղությամբ
20.11.2020 | 14:32

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան: Նրա արտահայտած մտքերի մեջ կան ծանր հանցագործության, անգամ պետական դավաճանության տարրեր, և ես հուսով եմ, որ մեր իրավապահ համակարգը քննությունը պետք է տանի ոչ թե Մովսես Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու, այլ նրա հայտնած տվյալները ստուգելու և մեղավորներին գնահատական տալու ուղղությամբ, «5-րդ ալիք»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ստեղծված վիճակում, երբ խոսք է գնում մեր մեծ հայրենիքի մասին, իրավապահ մարմինները պետք է գործեն բացառապես բանականության դաշտում: Եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվի հանցակազմ, ԱԱԾ-ն, դատախազությունն ու քննչական մարմինները պարտավոր են պատժի ենթարկել նրան: Իմ անձնական կարծիքով՝ նման տարրեր կան», - ասել է նա: Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ չկա մի ոլորտ, ուր Փաշինյանի կառավարությունը հաջողություններ գրանցած լինի: «44 օր շարունակ մեզ սուտ են մատուցել, և եթե մեզնից մեկը ներկայացնում էր իրականությունը, մեզ կոչում էին դավաճաններ: Նիկոլ Փաշինյանը քրոնիկ սուտասան է, նա մինչև հիմա ստում է, բերում է կեղծ օրակարգեր՝ իր պարտությունն արդարացնելու», - ասել է Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ