Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Երկու անհայտ անձ դանակով հարվածներ են հասցրել Կոնստանտին Տեր-Նակալյանին

Երկու անհայտ անձ դանակով հարվածներ են հասցրել Կոնստանտին Տեր-Նակալյանին
17.11.2020 | 14:58

Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

«Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։ Սա շատ վատ տեղ է տանելու»,- գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Կոնստանտին Տեր-Նակալյանն այժմ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ