Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Մեր ապ­րելն ինք­նին ա­ռա­քե­լու­թ­յուն է, պայ­քա­րե­լը՝ մեր ու­նա­կու­թ­յու­նը, որ մեզ­նից չեն խլի»

«Մեր ապ­րելն ինք­նին ա­ռա­քե­լու­թ­յուն է, պայ­քա­րե­լը՝ մեր ու­նա­կու­թ­յու­նը, որ մեզ­նից չեն խլի»
03.11.2020 | 00:26

Այն ծրագ­րի ա­ռա­ջին փու­լը, որ ու­նե­ցել են Թուր­քիան, Ադր­բե­ջանն ու նրանց հետևում կանգ­նած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րը, ամ­բող­ջո­վին տա­պալ­վել է։ Իսկ այդ ծրա­գի­րը, ա­սում է ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռա­ջին պաշտ­պան ԼԱ­ՐԻ­ՍԱ Ա­ԼԱ­ՎԵՐ­ԴՅԱ­ՆԸ, նախ՝ ա­ռա­ջին ե­րեք օր­վա, ա­պա՝ մեկ շա­բաթ­վա, իսկ չս­տաց­վե­լու պա­րա­գա­յում մեկ ամս­վա ըն­թաց­քում Ար­ցախն ամ­բող­ջո­վին վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նելն էր: ՈՒ շնոր­հիվ մեզ ու­ժե­ղաց­նող հա­զա­րից ա­վե­լի նա­հա­տակ­նե­րի, մեր թշ­նա­մի­նե­րի հույ­սե­րը չար­դա­րա­ցան:


«Լույ­սի պես այդ տղա­նե­րին ես եր­բեք զոհ չեմ ա­սում, նրանք նա­հա­տակ­ներ են, մեր ազ­գի վեր­նա­խա­վը, որն ա­պա­ցու­ցել է՝ աշ­խար­հում չկա մի ուժ, ո­րը կա­րո­ղա­նա մեզ իր սև ծրագ­րե­րի մա­սը դարձ­նել։ Խո­նարհ­վում եմ նաև ար­ցա­խա­հա­յու­թյան առջև, ո­րը ե­րե­սուն տա­րուց ա­վե­լի ա­պա­ցու­ցում է, որ ոչ թե ա­սե­լով, այլ ապ­րե­լով են պաշտ­պա­նում հո­ղը: Եվ հե­տայ­սու պետք է պար­ծե­նանք ոչ միայն մեր զին­վոր­նե­րով ու բա­նա­կով, այլև Ար­ցա­խի բնակ­չու­թյամբ: Հա­յու­թյու­նը հայ­տն­վել է քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի բախ­ման ա­ռաջ­նագ­ծում։ Դա, երևի, ա­ռա­քե­լու­թյուն է. մենք կեր­տող ժո­ղո­վուրդ ենք, մեծ նպա­տակ­ներ ու­նենք, և այդ նպա­տակ­նե­րը հա­մընկ­նում են տիե­զե­րա­կան ար­դա­րու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րի հետ: Այս ա­ռու­մով, կար­ծում եմ, հաղ­թա­նա­կին ոչ թե սպա­սում ենք, այլ ար­դեն իսկ հաղ­թել ենք մեզ պար­տադր­ված սցե­նար-ծրագ­րին»:
Լա­րի­սա Ա­լա­վեր­դյանն այս պա­տե­րազ­մի հիմ­քում կրո­նա­կան որևէ գա­ղա­փար չի տես­նում: Ա­հա­բեկ­չա­կան ոչ մի կա­ռույց, հա­վե­լում է, կրո­նա­կան հենք ու գա­ղա­փար չի ու­նե­նում, իսկ իս­լա­մը մի­լիո­նա­վոր մարդ­կանց հա­մար սուրբ գա­ղա­փար­նե­րի սկզբ­նաղ­բյուր է:

«Եվ այդ սուրբ գա­ղա­փար­նե­րով քո­ղար­կե­լով ի­րենց ա­մե­նա­ցածր, նեղ շա­հե­րը՝ մեր թշ­նա­մի­ներն ու­զում են պա­տե­րազ­մի հիմ­քում նաև քա­ղա­քակր­թա­կան տարր դնել, ին­չը, ի­հար­կե, աբ­սուրդ է: Սա նախ և ա­ռաջ ռե­սուր­սի, նրանց հա­մար տա­րած­քի կռիվ է. չմո­ռա­նանք՝ գործ ու­նենք մի զանգ­վա­ծի հետ, ո­րը կեր­տող չէ: Նրանք ի­րենց զար­գա­ցումն ա­պա­հո­վել են ու­րիշ­նե­րից խլե­լով: Ի­րանն, օ­րի­նակ, ա­րաբ­նե­րից ստա­նա­լով այդ կրո­նը՝ իս­լա­մը, ամ­բող­ջո­վին ստեղ­ծա­գոր­ծա­կան և կեր­տող ազ­գի դիր­քե­րից է հան­դես ե­կել ու զար­գաց­րել իր հա­վա­տամ­քի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: Ի տար­բե­րու­թյուն Ի­րա­նի՝ իս­լա­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ամ­բող­ջո­վին այ­լա­սեր­վում է ֆյու­րե­րի ճա­նա­պար­հով գնա­ցող, լայ­նեզր գլ­խար­կով նո­րա­ծին սուլ­թա­նի ձե­ռամբ: Իր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը նա ցան­կա­նում է նաև Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի վրա տա­րա­ծել, բայց այդ եր­կր­նե­րը շատ ա­վե­լի խո­հեմ են, ու, հու­սով եմ, Էր­դո­ղա­նի ծայ­րա­հե­ղա­կան ա­լի­քի տակ չեն ընկ­նի»,- նշում է Լա­րի­սա Ա­լա­վեր­դյա­նը:
Ինչ վե­րա­բե­րում է ադր­բե­ջան­ցի­նե­րին կամ կով­կա­սյան թա­թար­նե­րին, գաղտ­նիք չէ, որ նրանք Թուր­քիա­յի հա­մար ուղ­ղա­կի մսա­ղա­ցի նյութ են: Տի­կին Ա­լա­վեր­դյանն ան­ձամբ է շփ­վել նրանց հետ ու տե­սել՝ ինչ­պես են թուր­քերն ար­հա­մար­հում կով­կա­սյան թա­թար­նե­րին։ Մյուս կող­մից էլ հա­մոզ­ված է՝ Ադր­բե­ջա­նում մար­դիկ կան, որ հաս­կա­նում են՝ ի­րենց նսե­մաց­րել ու շա­րու­նա­կում է նսե­մաց­նել նա­խա­գահ Ա­լիևը, հետևա­բար այս պա­տե­րազ­մի հիմ­քում իս­լա­մի հետ որևէ առն­չու­թյուն չպետք է փնտ­րել:


Մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռա­ջին պաշտ­պա­նը վս­տահ է՝ տա­րա­ծաշր­ջա­նում ոչ միայն Թուր­քիան, այլև Մեծ Բրի­տա­նիան ո­րո­շա­կի նկր­տում­ներ ու­նի. խար­դա­խու­թյուն­նե­րով լի նրա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կար­միր թե­լի նման անց­նում է այս­տե­ղով: Ինչ վե­րա­բե­րում է ՆԱ­ՏՕ-ին ու Եվ­րո­պա­յին, մեր զրու­ցա­կի­ցը վս­տահ է՝ ՆԱ­ՏՕ-ն իր ան­դամ պե­տու­թյա­նը՝ Թուր­քիա­յին, չի զս­պե­լու, իսկ Եվ­րո­պան վախ­վո­րած է: «Մենք ու մեր քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը պետք է վեր­ջա­պես հս­տա­կեց­նենք՝ հաղ­թա­նա­կը միայն բա­նա­կի պան­ծա­լի հաղ­թա­նա­կով պայ­մա­նա­վոր­ված չէ: Պան­ծա­լի բա­նա­կը, ա­յո, ստեղ­ծում է այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, երբ մեր ամ­բողջ ին­տե­լեկ­տուալ ու քա­ղա­քա­կան վեր­նա­խավն էլ իր գոր­ծը պետք է ա­նի: Խոս­քը դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի մա­սին է: Մեզ հա­մար օր­հա­սա­կան եր­կու հարց պետք է ա­ռաջ­նա­յին լի­նի: Նախ՝ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ու եր­կր­նե­րին պար­տադ­րել պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել ՄԱԿ-ի ան­դամ, բայց ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի դեմ։ Իսկ այդ­պի­սի պա­հանջ դնե­լուց ա­ռաջ, բա­ցի փաս­տե­րից, պետք է ման­րակր­կիտ, ոս­կեր­չա­կան աշ­խա­տանք տա­նել։ Երկ­րորդն Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ու նրա տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չումն է: Սրա­նից բխող՝ նաև ագ­րե­սիա­յի ճա­նա­չու­մը, ո­րով­հետև, ըստ ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան, նշա­նա­կու­թյուն չու­նի՝ ագ­րե­սիան ճա­նաչ­վա՞ծ, թե՞ չճա­նաչ­ված պե­տու­թյան բնա­կիչ­նե­րի դեմ է տե­ղի ու­նե­նում։ Մաս­նա­գի­տա­կան ա­ռու­մով՝ դի­վա­նա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան, պե­տա­կան այ­րե­րը վե­րա­պատ­րաստ­վե­լու, վե­րա­զին­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն, ին­չը չեմ կա­րող ա­սել, օ­րի­նակ, թե՛ Ար­ցա­խի, թե՛ Հա­յաս­տա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­ներ՝ Ար­տակ Բեգ­լա­րյա­նի և Ար­ման Թա­թո­յա­նի մա­սին, ո­րոնք ի­րենց գոր­ծը բարձր մա­կար­դա­կով են ա­նում: Բո­լոր ո­լորտ­նե­րում պետք է այդ­պես հաս­ցեա­կան աշ­խա­տել: Ե­թե խն­դի­րը հս­տակ դնեն, ա­պա կու­նե­նանք շո­շա­փե­լի ար­դյունք­ներ։ Պետք է պրոակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն ու­նե­նանք, իսկ մեր բա­րո­յա­կան ո­րակ­նե­րը մեզ խի­զա­խե­լու ի­րա­վունք են տա­լիս: Երբևէ չպետք է կաս­կա­ծել, որ տիե­զե­րա­կան ճշ­մար­տու­թյու­նը կա­րող է զի­ջել գա­զա­նա­յին և վայ­րագ դրսևո­րում­նե­րին: Մեր ապ­րելն ինք­նին ա­ռա­քե­լու­թյուն է, պայ­քա­րե­լը՝ մեր ու­նա­կու­թյու­նը, որ մեզ­նից չեն խլի»։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ