«ՍԴ-ն կարող էր առավել խիստ դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթներին»
08.05.2020 | 00:30
Լանզարոտի կոնվենցիայով, որի պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին», ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրությանը համապատասխանող։ Թվում էր, թե դրանով վերջակետ է դրվել այդ կոնվենցիայի իրավաչափության վերաբերյալ խիստ իրարամերժ բանավեճին։ Սակայն իրավական հարցադրումները բնավ սպառված չեն, ինչն էլ կարևորելով, որոշ հարցեր ենք ուղղել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, որը ևս մշտապես իր մտահոգությունն է արտահայտել հիշյալ կոնվենցիայի վավերացման առնչությամբ։
-Պարոն Դանիելյան, ոմանց մոտ այն տպավորությունն է, թե ինչ իմաստ ունի խոսել Լանզարոտի կոնվենցիայի իրավաչափության մասին, երբ Սահմանադրական դատարանն իր 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ արդեն իսկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել կոնվենցիայով ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները։
-Դա գրեթե նույնն է, եթե ասեինք` ի՞նչ իմաստ ուներ խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին (ի դեպ, դրանք չվավերացվեցին ոչ միայն առանձին քաղաքական ուժերի մեծ ջանքերի, այլև ՍԴ եզրակացության շնորհիվ), երբ դարձյալ կար համապատասխանության մասին ՍԴ եզրակացությունը։ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ մի քանի անչափ կարևոր իրավական դիրքորոշումներ էր ամրագրել, որոնք թուրքական կողմին միանշանակ հասկանալ տվեցին, որ որևէ հույս չի կարելի փայփայել Հայ դատի, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի, ինչպես նաև Արցախի միջազգային իրավական կարգավիճակի կանխորոշման հարցերում։ Այս մասին «ափսոսանքով» բազմիցս խոսել են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն ներպետական քաղաքական մթնոլորտը «թույլ չէր տալիս» նաև Հայաստանում անաչառ արտահայտվել և հավուր պատշաճի գնահատել Սահմանադրական դատարանի դերակատարումը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի որոշումը հարկ է ընկալել իր ամբողջության մեջ՝ դրանում ամրագրված իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Այո, Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, սակայն դրանից բնավ չի բխում, որ Լանզարոտի կոնվենցիան անվերապահորեն ենթակա է վավերացման կամ դրա հիման վրա անարգել կարող են ընդունվել ներկայումս գործադիր իշխանությունում ձևավորված պատկերացումներին համապատասխան, կամայական մեկնաբանությունների տեղիք տվող օրենքներ։
-Կարո՞ղ եք հակիրճ անդրադառնալ Սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումներին, որոնք բավարար հիմք են՝ նշված կոնվենցիայի խնդրահարույց դրույթների էությունն առավել համարժեք ընկալելու և ապագա օրինաստեղծ գործունեությունը վերանայելու անհրաժեշտության տեսանկյունից։
-Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրված են մի շարք առանցքային դիրքորոշումներ, որոնք համարժեք ընկալելու պարագայում առնվազն հարկ կլինի ոչ միայն ողջամիտ ժամկետով հետաձգել նշված կոնվենցիայի վավերացումը (սա անհրաժեշտ է, որպեսզի գործադիր իշխանությունը առնվազն սպառիչ ու հստակ հայեցակարգ պատրաստի և ներկայացնի վերը նշված դիրքորոշումների առնչությամբ իր հետագա քայլերի կտրվածքով), այլև խիստ հետևողական լինել, որպեսզի երբևէ խորհրդարան չներկայացվեն այդ դիրքորոշումներին հակասող օրինագծեր։ Այսպես, օրինակ, Սահմանադրական դատարանի որոշմամբ իմպերատիվ արձանագրված է. «...Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները»։
Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ չձևավորվի անհարկի և անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք։ Արդեն շատերն են ծանոթ այս կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած երկրներում սկիզբ առած զանգվածային վրդովմունքի դրսևորումներին։ Ծնողները հասկացել են, որ գեղեցիկ ու խոստումնալից բառերի տակ թաքնված էին իրենց համար անկանխատեսելի վտանգներ, և հիմա մեծ դժվարությամբ, բայց հետևողականորեն հասնում են նրան, որ բազում տարրական դպրոցներում դադարեցվի այդպիսի կրթական ծրագրերի կիրառումը։
Իհարկե, կարելի էր ՍԴ որոշմամբ առավել խիստ ու կանխատեսելի դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի որոշ խնդրահարույց դրույթներին, հատկապես կապված տարրական կրթության ընթացքում սեռական շահագործման և նմանաբնույթ այլ հարցերի լուսաբանման, սեռական կողմնորոշման հասկացությունները բացառապես Սահմանադրության ոգուն համահունչ ընկալելու և կիրառելու հարցադրումներին, սակայն անհրաժեշտ կամքի առկայության դեպքում հիշյալ իրավական դիրքորոշումներն էլ են բավարար։
Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Նիկոլի ոհմակն իր առաջնորդների հերթական չարագործության մասին հայտնեց, առջևում նորերն են
- Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-49
- Վաշինգտոնում Սատանայի ծառաների «պարահանդեսին» մասնակցելու են նաև Նիկոլի ոհմակից
- Բելառուսը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել ՈՒկրաինայի հարձակման և իր ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում
- «Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին». Լուկաշենկո
- Պատերազմը, կասկածից գրեթե դուրս է, կտարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ներգրավված կլինեն բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը
- Սա լիներ Երևանում, Նիկոլը ՆԳ նախարարին, ոստիկանապետին արդեն հրամայած կլիներ ժողովրդին սպանդի ենթարկել
- Պիղծ քայլ մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ
- Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով-2
- Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով
- Աշխարհը շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին. հայտարարելով այս մասին, Ալիևը չի ստել, ստել ու գլուխ է գովել այլ հարցում
- Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են-2
- Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են
- Իսրայելը կրակը նորից մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին, թիրախում Իրանն է, թերս նաև՝ Ռուսաստանը
- Սխալվե՞լ է Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ- ի և ՌԴ- ի թշնամուն, անիծյալ Նիկոլ հայադավին անիծ՝ ոջլի ձագ անվանելով
- «Մենք այժմ գտնվում ենք մարդկության պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջաններից մեկում. անդունդը մոտենում է…»
- Հայաստանը Շվեյցարիայում կմասնակցի ՈՒկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին», ավելի ճիշտ, հակառուսական խառնաժողովին
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-13
- Նիկոլ հայադավի իշխանության հայտնի գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի են, այլ թշնամու
Մեկնաբանություններ