Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին
30.01.2020 | 10:21

Մեծարգո պարոն Վարչապետ.

դիմում եմ Ձեզ խնդրանքով` հաշվի առնելով Ներում շնորհելու Ձեր բացարձակ լիազորությունը։ Շնորհելու մի դատապարտյալի, որն արդեն 25 տարի կրում է պատիժ, որին ՔԿՀ-ի կողմից տրվել է հետևյալ դրական բնութագիրը․

«Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակումներ չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է, հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է։ Աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»: Իսկ իմ՝ որպես դատապարտյալի վարքագիծ, բնութագրում են ՀՀ ԱՆ ՔԿԾ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի տրված դրական զեկույցները։


Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել նաև, որ յոթ ԱԺ պատգամավորներ, նաև մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ տվել են իրենց բնութագիր-երաշխավորագրերն ինձ համար։ Պարոն վարչապետ, անհրաժեշտության դեպքում նշածս պատգամավորների և հասարակական ու քաղաքական գործիչների կողմից տրված բնութագիր-երաշխավորագրերը կարող եմ ներկայացնել։ Հայացքս ուղղելով առ Աստված՝ խնդրում եմ Ձեզ, որպես ՀՀ Վարչապետ, օգտվեք Ձեր լիազորություններից և ներում շնորհեք ինձ, տվեք հնարավորություն մի քանի տարի ապրելու կապույտ երկնքի տակ և հասարակության մեջ իմ հանրօգուտ աշխատանքով ևս քավել իմ մեղքը։


Լիահույս եմ ու սպասումով լի, որ Դուք ներողամիտ կգտնվեք ու չեք թողնի, որ ես ընդմիշտ մնամ ճաղերի ետևում և մահկանացուս կնքեմ ՔԿ հիմնարկում։

Խորին հարգանքներով՝ Մահապատժի-ցմահ դատապարտված, սակայն մարդ չսպանած Ստեփան Գրիգորյան։

Դիտվել է՝ 7700

Մեկնաբանություններ