ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը

ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը
30.12.2018 | 23:35

ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա:

«Փաստորեն, այնպիսի պայմաններում, երբ անձի կյանքը վտանգի տակ է, ՀՔԾ-ում դիմումին ընթացք չտալու համար կարող են արդարանալ նրանով, որ քննիչները տոնում են Նոր Տարի և Սուրբ Ծնունդ կամ առնվազն՝ նախապատրաստվում տոներին։ Առավել զարմանալի է, երբ պետական այս իրավասու մարմինը, որը կոչված է իրականացնել հանրային ծառայություն, նույնիսկ հերթապահ աշխատակից չունի տոնական օրերին, որը իրավունք կունենա շտապ կարգով ընթացք տալ և պատշաճ ձևաչափով պատասխանել կյանքի ցուցում պարունակող նմանատիպ դիմումներին։ Նման հանգամանքում միակ հնարավոր ելքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Հուսով ենք, որ ի պատասխան միջազգային այս ատյանի հաղորդագրությանը Նոր Հայաստանի նորաթուխ իշխանությունները չեն խնդրի նրանց սպասել մինչև հունվարի 8-ը՝ երբ ՀՔԾ պաշտոնատար անձինք տոներից կվերադառնան աշխատանքի։ Այսպիսով, եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները»,- ասված է Մայրապետյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ