ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գևորգ Կոստանյանը վայր կդնի ԱԺ մանդատը և կմեկնի Եվրոպա՞

Գևորգ Կոստանյանը վայր կդնի ԱԺ մանդատը և կմեկնի Եվրոպա՞
06.09.2018 | 15:12

Հրապարակը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձևավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը և կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու»։

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ