ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Համաներումները վատ նախադեպ են նաև ստեղծում

Համաներումները վատ նախադեպ են նաև ստեղծում
11.07.2018 | 21:19

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ քվեարկվեց «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներվում է: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:


Ընդհանրապես նման համաներումները վտանգավոր են մի քանի առումով: Նախ արդեն իսկ դժվար ֆինանսական կացության մեջ գտնվող պետբյուջե չի մուտքագրվում էական գումար, իսկ այսօր յուրաքանչյուր դրամ մեծ նշանակություն ունի սուղ եկամուտներ ունեցող գանձարանի համար: Համաներումը նշանակում է նաև անարդար վերաբերմունք այն բազմաթիվ օրինապահ վարորդների նկատմամբ, ովքեր պարտաճանաչորեն վճարել են իրենց տուգանքները: Եվ վերջապես՝ սա վատ նախադեպ է ստեղծում հանրային գիտակցության մեջ: Շատերը կարող են մտածել, որ հետագայում իրենք էլ կարող են չմուծել տուգանքները և ինչ-որ պահի գուցե իրենց էլ դա ներվի:


Այս համաներման հետևանքների մասին նաև իր անհանգստությունն էր հայտնել կառավարության ֆինանսական բլոկի պատասխանատու Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարելով, թե դա բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է լինելու: Սակայն կառավարության ղեկավարը հայտարարեց, թե պետք չէ անհանգստանալ, մեր երկրում փող կա ու իրենք էլ դրանց տեղը գիտեն:


Ի դեպ, այս օրենքով նաև նախատեսվում է, թե որ վարորդների տուգանքներն են ներվում և ովքեր չեն կարող այդ համաներումից օգտվել: Այստեղ էլ որոշակի անորոշություն կա, ինչպես կամ ով է որոշելու այն սահմանը, որտեղից այն կողմ տուգանքը ենթակա է ներման կամ ոչ: Որքան էլ հստակ սահմանվի, թե որ դեպքերում է հնարավոր համաներում, այդուհանդերձ, միշտ էլ կա սուբյեկտիվիզմի գործոնը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ