ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

Փաշինյանը՝ Քոչարյանի մասին
26.06.2018 | 16:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել: Ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:


«Այս հարցերին բազմիցս պատասխանել եմ, որ ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել, պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Հարցով, թե ով պետք է հայտնվի, ով ոչ, պետք է զբաղվեն քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ