ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Ա. Աշոտյան

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը, թող մեղավորները կրեն իրենց պատիժը, բայց հաղթի օրենքը. Ա. Աշոտյան
17.06.2018 | 23:00

Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Այս մասին գրել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը։

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ։

Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես , ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։

Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։

DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը և ասել. «Մ. Գրիգորյանը Արցախի հերոս է, սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ»։

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ