«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՔԾ-ն քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել մարտի 1-ի դեպքերի մասին

ՀՔԾ-ն քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել մարտի 1-ի դեպքերի մասին
16.06.2018 | 11:44

Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել 2008-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ դրանց բացահայտման նպատակով:

«Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևանում 2008-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր անձանց նկատմամբ, որ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ»` նշված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ