«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալեքսանդր Արզումանյան. ՄԻԵԴ վճռով ՀՀ-ից փոխհատուցման գումարները ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

Ալեքսանդր Արզումանյան. ՄԻԵԴ վճռով ՀՀ-ից փոխհատուցման գումարները ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»
13.01.2018 | 10:09

ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»` ասել է Դանիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Դատարանի տրամադրած նյութական փոխհատուցումն ունի բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ ինձ համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` ՀՀ-ից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ ինձ կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման: Համենայն դեպս ես վստահ եմ, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ