«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչի է հանգեցնում անպատժելիությունը

Ինչի է հանգեցնում անպատժելիությունը
09.01.2018 | 08:50

Երեկ քրեական լրահոսը «հարստացավ» մականունավոր անձի հերթական գլուխգործոցով։ Հունվարի 8-ի վաղ առավոտյան խոշոր ավտովթար է եղել Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում, որի պատճառով երկու ոստիկան է մահացել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, ավտովթարի «հեղինակը» հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական անցյալով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին` «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է։
Մահացած Արեգ Դավթյանն ու վիրավոր Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:


Փաստորեն, քրեական կենսագրությամբ հայտնի «Սաքուլիկը» ոչ միայն երկու մարդու կյանք է խլել, այլև այնքան արտոնյալ է, որ բազմաթիվ հանցագործություններ կատարելուց հետո ազատություն է վայելում։ Արտառոցն այն է նաև, որ ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն նման մարդիկ ազատության մեջ շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը, վստահ լինելով, որ յուրաքանչյուր նոր «սխրագործություն» նրանց ներվելու է։ Այս ավտովթարը նաև Հայաստանի իրավական և արդարադատության համակարգի լակմուսի թուղթն է։ Եթե կրտսեր «Ճվճվը» նախկինում էլ հանցագործություն է արել ու հեշտությամբ մարսել է, նշանակում է` այսօրվա ողբերգությունն ամենևին էլ պատահական չէ։ Երբ արդարադատության խնդիրը դառնում է «ձու» թռցնողներին բռնելն ու դատապարտելը, իսկ «ձի» գողացող հանցագործներին ազատության մեջ թողնելը, նման արդարադատությունը վստահություն չի ներշնչելու հասարակությանը։ Որքան էլ օրենքներ գրեն ու փոխեն, միևնույն է, երբ երկրում նման արտոնյալների ստվար հատված կա, արդարադատության համակարգի հանդեպ վերաբերմունքը չի փոխվելու։


Հուսանք, որ գոնե այս ողբերգական միջադեպից հետո «մեղայականով» ներկայացած «Սաքուլիկը» տևական ժամանակ հասարակության համար սպառնալիք չի ներկայացնի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ