«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արման Թաթոյանը Ժնևում է

Արման Թաթոյանը Ժնևում է
23.11.2016 | 16:15

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազենիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերը, ուշադրություն է դարձվել խոշտանգման և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, այդ ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցերին:

Արման Թաթոյանը ներկայացրել է սահմանադրական և օրենսդրական նոր լուծումները, Պաշտպանի կանխարգելիչ դերի ուժեղացման անհրաժեշտությունը: Կողմերը կարևորել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը, հատուկ զեկույցներով վերհանված հարցերը ներկայացնելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ