Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը

Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը
15.11.2016 | 15:27

ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ անցած գիշեր իրավապահները ձերբակալել են տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին:


Ըստ քննչական մարմնի, «Ռոսնեֆտ»-ը երկու միլիոն դոլար է տվել նախարարին՝ «դրական գնահատական» ստանալու համար, որ թույլ կտար գնել «Բաշնեֆտ»-ը։
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու հոդվածով:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ