Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՀՀ Նախագահը դադարեցրել է 2 դատավորի լիազորությունները

ՀՀ Նախագահը դադարեցրել է 2 դատավորի լիազորությունները
01.11.2016 | 19:47

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Յուրի Բաղդասարյանի և Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարած համարելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.


1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:
2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ