Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայ-ադրբեջանական մարտեր Զագրեբում

Հայ-ադրբեջանական մարտեր Զագրեբում
29.10.2016 | 19:40

Զագրեբում Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:

Արման Թաթոյանը հատուկ շեշտադրել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից մարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը: Արման Թաթոյանը այդ խնդրով առաջարկներ է ներկայացրել պլենար նիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել է քննարկել կազմակերպության 2017-2019-ի ռազմավարական ծրագրում: Արման Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական հայտարարություններ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Ա. Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարող Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ներկայացուցչին դիտողություն է արել, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել:


Գլխավոր վեհաժողովի աշխատանքների շրջանակում Արման Թաթոյանն ընդգրկվել է կազմակերպության ռազմավարական ծրագրի մշակման վերահսկող խմբի կազմում: Զագրեբ այցի շրջանակներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սերբիայի, ՈՒկրաինայի օմբուդսմենների և միջազգային այլ գործընկերների հետ:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ