Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Ազարյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի հրամանագրով Ռուբիկ Մխիթարյանը նշանակվել է նշանակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և դադարեցվել են նրա՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Սերժ Սարգսյանի հրամանագրով որոշվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի 2010-ի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին և 3-րդ կետերը: