Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Բանուգործներիդ անունն ի՞նչ է

Բանուգործներիդ անունն ի՞նչ է
02.10.2015 | 00:31

Հայտնի փաստ է, որ ԱԺ ներկայացված օրինագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: Սակայն այն, ինչ ներկայացվում է օրենսդիրների դատին, շատ հաճախ բավականին թերի է ու մայր օրենքի դրույթներին հակասող: Այլ խոսքով, «չկշռադատված» նախագծեր են ներկայացվում, եթե անգամ դրանք հանրային կյանքի բարելավմանն են ուղղված:
Մինչդեռ կառավարությունում հազար ու մի բաժիններ կան` «խելքից դուրս» աշխատողներով, որոնց բանուգործը օրենսդրական նախագծերի մշակումը պիտի լինի, մինչդեռ նախագծեր են ներկայացվում խորհրդարանի քննարկմանը, որոնցում նույնիսկ կոպիտ տառասխալներ կան ու բովանդակային «սարսափելի» վրիպումներ:
Ստացվում է, որ կառավարությունը մարդկային մի ամբողջ բանակ է պահում, որը բացարձակ անտեղյակ է իր գործին, ավելին, վարկաբեկում է ոչ միայն ողջ կառույցը, այլև շատ ու շատ բարեխիղճ աշխատողների:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ