Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ոսկու աշխարհի» աշխատակցուհու անհետացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Ոսկու աշխարհի» աշխատակցուհու անհետացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
01.09.2015 | 18:02

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 21-ին 38-ամյա Նելլի Հովհաննիսյանը դուրս է եկել աշխատանքի վայրից և անհետացել։
Նելլի Հարությունյանի մասին տեղեկություններին իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության կենտրոնականի բաժին, կամ զանգահարել (010) 53-02-02, (010) 52-02-02 եւ (010) 57-02-76 հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ