Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում է կրելու 22 տարվա ազատազրկման պատիժը, չնայած Կիևը առաջարկում է բանտարկյալների փոխանակում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 43-ամյա տղամարդուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների որ առաջարկներն են ընդունվել՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։