-
31.07.2016|
21:27
Սասնա Ծռերի՝ ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։
-
31.07.2016|
21:23
Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:
-
31.07.2016|
15:53
Շատ մարդիկ աշխարհում շփոթված են, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը հանգեցրել Հայաստանի բնակչության և իշխանությունների անդառնալի պառակտման՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը` ներկայացնելով իր մտորումներն այս հարցի շուրջ:
-
31.07.2016|
15:51
Ոստիկանությունը և «Սասնա ծռերը» միմյանց են մեղադրում հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից ոստիկանության զորքերի զինծառայողի մահվան համար։
-
31.07.2016|
15:50
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ երեկ զոհված ոստիկանը իրենց կրակոցից չի սպանվել:
-
31.07.2016|
10:17
Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը: «Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին», - ասված է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
-
31.07.2016|
10:14
Երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաղրամյան պողոտա և փակեցին:
-
31.07.2016|
10:12
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։
-
-
30.07.2016|
11:02
«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»: