Օրինաչափության պես մի բան եմ նկատել. հայերի մի ահռելի զանգված կա, որ եվրոպամետ է, բայց երբեք Եվրոպայում չի եղել, կան ռուսամետներ, որ Ռուսաստանում երբեք չեն եղել, ամերիկամետներ նաև, որ Ամերիկայում չեն եղել, և այդպես շարունակ:
Ռուսահայերը մի քիչ թյուր պատկերացում ունին Կ. Պոլսի հայության մասին: Տարիների ընթացքում Թիֆլիսի գրողները, սկսած դյուրաբորբոք Գրիգոր Արծրունու «Մշակ»-ից, իրանց ականջներն ընտելացրել են «հոսհոս» ածականին:
Ներքաղաքական կյանքն իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն:
2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...