Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ համեմունք մեր քաղաքական դաշտին, այնուամենայնիվ, պետք է

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Իսկ համեմունք մեր քաղաքական դաշտին, այնուամենայնիվ, պետք է
13.11.2015 | 16:35

Է՜, ականջներդ կանչի Կարապետիչ, Հայաստանի միակ ու Գլխավոր մարքսիստ… Ո՞ւր եք: Համուհոտ, երանգ էիք տալիս քաղաքական կյանքին: Նույնիսկ այն այլամոլորակային էպոսագետը ինչ-որ թարմություն հաղորդեց:

Չկա´ք, դրա համար էլ մեզ` բոլորիս, այն գաղջ է թվում, անհետաքրքիր ու միապաղաղ:
Դուք այդ քաղաքական խոհանոցի սուր, կծու, ժպիտ, ծիծաղ, ուրախություն հարուցող, զվարճացնող համեմունքներն էիք:
Ո՞ւր եք էպիլյատորներ և տելևիզատորներ նվեր ստացող կանանց ու տղամարդկանց «հավատարիմ» նվիրյալների զորախումբ: Չկա´ք, թքած ունեք…Դուք հանգիստ ձեր էպիլյատորներն ու տելևիզատորներն եք օգտագործում, ձեզ դա էր պետք միայն, կոնկրետ, առարկայական և թքած ունեք մնացյալի վրա:
Իսկ համեմունք մեր քաղաքական դաշտին, այնուամենայնիվ, պետք է: Թե չէ մի տեսակ շատ անհամ է դարձել ու թունառատ:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ