Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք»

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք»
27.09.2013 | 11:34

«Հոգնել եմ, հոգնեցրել, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞, մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս»,- ասում էր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Այդպես էր ասում, որովհետև մենակ էր։ Ընկերներն ու մտերիմները վաղուց չկային, իսկ հուշերն ու հիշողությունները, ապրածի համն ու հոտը նրանց հետ էր կապված ու նրանց հետ էր կիսել։ «Ձեն եմ տալիս. ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում՝ լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ»։ Կյանքի վերջին ամիսներին գրեթե դուրս չէր գալիս տնից։ Սեղանին Թումանյանի գրքերն էին, անընդհատ կարդում էր, նշումներ անում. «Պա՜հ, պատկերացնո՞ւմ եք. էս տարիքիս` Թումանյանին նոր-նոր եմ հասկանում, ես էլ գիտեի, թե խելոք մարդ եմ, որոշ չափով կարդացած. կարդալը քիչ է, կարդացածը հասկանալ է պետք։ Ես Թումանյանին հազար անգամ եմ կարդացել, բայց հիմա եմ սկսել հասկանալ»։ Վարպետը հաճախ էր հետադարձ հայացք գցում մանկությանը, հայրենի Լոռվան։ «Նոր թխած հացի հոտը մեկ-մեկ միտս է ընկնում. մանկությանս հոտն է։ Մեծ-մեծ խոսում եմ. ասա՝ մանկությանդ ժամանակ ի՞նչ հաց ես կերել. տկլոր, սոված, մրսած, կրծածդ էլ չոր, սև հաց չէ՞ր, եթե ճարեիր»,- երանության հետ դառը հուշերն էր շաղախում ու սուրճի հետ կուլ տալիս ՎԱՐՊԵՏԸ:

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ