Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայկական Գողգոթա. մտորումներ Նիկոլի հայակործան ժամանակների մասին

Հայկական Գողգոթա. մտորումներ Նիկոլի հայակործան ժամանակների մասին
20.05.2024 | 16:05

Վեց տարի, ընդամենը պահանջվեց վեց տարի, որ մի քանի սերունդների հերոսական ջանքերով կայացած երկիրը հայտնվի կործանման եզրին, որ ոսկե մշակույթի տեր հնագույն մի ժողովուրդ աժեզրկվի աշխարհով մեկ։ Եվ այդ ամենի հեղինակը սովորական մեկը չէ, այլ մարդագրությանն անհայտ Նիկոլ անունով իջևանյան հրեշավոր մի սուբստանց։

Երբ վեց տարի առաջ նիկոլին գահին նստացնելու համար կույր ամբոխը պատառոտում էր իրեն, իմ գրող ընկերներից մեկն ասաց՝ երջանիկ մարդ ես, որ չես ճանաչում դրան։

- Ինչու՞,- հարցրի ես։

- Հրաշքով թերթ էր ընկել ձեռքը, զրպարտագիր էր թխում սրա-նրա վրա և փող աշխատում։ Այդպիսի շվոտը (փետրվար ամսին հայտնվող չար ոգի-irates.am) կկարողանա՞ վերակառուցվել և ծառայել ազգային իդեալներին։

Ես չհավատացի զրուցակցիս, թվաց. թե չար նախանձն է խոսում նրա մեջ։ Բայց իշխանությունը զավթելու երրորդ, թե չորրորդ օրը մի մենախոսության ժամանակ Նիկոլն ասաց՝ ժողովուրդ ջան, ես խաբեցի քեզ։ Մի պահ արյունը սառեց երակներիս մեջ․ դա կատակելու բան չէր, իսկ եթե լուրջ․․․

Իսկ եթե լուրջ` կորած ենք ազգովի։

Հետագայում պարզվեց, որ դա Նիկոլի միակ ճիշտ խոսքն էր անցած վեց տարիների ընթացքում։

Նիկոլը հիմար չէ, բայց հանճար էլ չէ, սակայն հանճարեղորեն կազմակերպեց Հայաստանի կործանման պրոցեսը, որովհետև ցուցումներն ստանում էր իրեն պաշտոնի ուղարկած վերևներից։ Այսօր արդեն հստակ կարող ենք ասել, որ հայ ժողովրդի աչքի առաջ, նույնիսկ առանց պահպանելու զգուշությունը, բոլոր մակարդակներում (Եվրախորհրդարանի վեհաժողովում, Երևանում, Մոսկվայում, համագործակցության շրջանակներում) վարկաբեկեց hայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, թուլացրեց բանակը, ընդհատեց սպառազինությունը, կազմակերպեց դաժան հալածանք հայրենասեր նշանավոր զորապետերի նկատմամբ։

Վարչապետն ու իր հաճկատար սատրապները միջազգային հարաբերություններում հանդես էին գալիս ո’չ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի օգտին։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող էր չլինել, հազարավոր զոհերը և տարածքային կորուստները կարող էին չլինել, եթե նիկոլը չգործեր հայկական շահերին հակառակ։ Եվ դա ցցուն ձևով արտահայտվեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանեց Երևան։

Մինչ այդ Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, որ արարողակարգով նախատեսված չէ բարձր հյուրի դիմավորումը օդանավակայանում։

Դա բացահայտ սուտ էր, գիտակցված կեղծիք, դա նիկոլի տերերի հանձնարարությունն էր, որի համաձայն Նիկոլը ցեխոտ ոտքերով տրորում էր հայ ժողովրդի ապահովության երաշխիքներն ու շահերը։ Ճշմարտությունն այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներին դիմավորում են օդանավակայանում, ինքնաթիռի շարժասանդուխքի մոտ։ Մինչդեռ Պուտինը օդանավակայանից իր ավտոմեքենայով մենակ եկել և ման էր գալիս, թե որտեղ է նիկոլի նստատեղը։

Աշխարհի տիրակալներից մեկը՝ Պուտինը, չէր կարող մինչև հոգու խորքը չխոցվել այդպիսի ծանր վիրավորանքից։

Այդ պահից հայ ժողովուրդը կորցրեց Պուտինի բարյացակամությունը, այն միակ մարդու, որը զսպաշապիկի մեջ էր պահում Թուրքիայի և Ադրբեջանի հանդգնությունները՝ ասելով հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով։

Հապա մի նայեք, թե էս օրերին ինչպիսի շքեղությամբ և հարգանքի ինչպիսի տուրքով հզոր Չինաստանի աշխարհակալ կայսրը Պեկինում դիմավորեց Վլադիմիր Պուտինին։

Իսկ դու՞, նիկոլ, գիտակցաբար մեկուսացրիր ռազմավարական մեր հզոր դաշնակցին և դրանով սանձազերծեցիր պատերազմ սպառազինությամբ թույլ Արցախի և մինչև ատամները զինված բազմակի գերազանցող Ադրբեջանի միջև և մի պահ ունենալով պատվաբեր զինադադարի հնարավորություն, ինքնագլուխ «շարունակեցիր» պատերազմը և ավարտեցիր կապիտուլյացիայով։

Այս բոլորից հետո ես կարո՞ղ եմ ասել, որ քո ձեռքերը և ամբողջ մարմինը թաթախված են հայ ժողովրդի ծաղիկ երիտասարդության արյունով։ Կարո՞ղ եմ ասել, այո՛, կարող եմ, որ դու քո շահի համար մահացու հարված ես հասցրել մեր երկրին։

Այսօր էլ մեր հողերն Ադրբեջանի ձեռքին, դու նոր տարածքներ ես տալիս նրան։

Ա՛յ տղա, այսօրվա դրությամբ ինչպես որ անցնում է սահմանը, դա էլ պիտի հաստատել՝ մի քանի մետր հող այս կողմ, մի քանի մետր այն կողմ չի կարող դեր խաղալ, եթե Ադրբեջանը չի հետապնդում նենգ նպատակներ։ Հակառակ դեպքում պետք է հանձնել Արծվաշենը և մյուս բոլոր տեղերում ամեն ինչ թողնել անփոփոխ։ Այսպես, թե այնպես ոչ ոք չի գնալու Արծվաշեն։

Նիկոլ, դու հանդիպում ես Էրդողանին և Ալիևին ոչ թե բանակցելու, այլ՝ գործարքների համար։

Դու ո՞վ ես, որ ինքնագլուխ «լուծում» ես ցեղասպանության, Արցախի պատկանելության, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և բազում այլ հարցեր։ Ադրբեջանցիները կվերադառնան էն ժամանակ, երբ 460 հազար հայերն էլ ինքնավարության իրավունքով կվերադառնան լեռնային և դաշտային Արցախ:

Հերի՛ք է, հայ ժողովրդի համբերությունը սպառվում է։

Աշխարհում ով էլ լիներ գեթ մեկ անգամ դավաճանի պիտակը շպրտեին երեսին, իսկույն հրաժարական կտար։

Հազար տոկոսով ապացուցված է, որ դու դավաճան ես, թքում են երեսիդ, իսկ դու շարունակում ես մնալ կառչած գահաթոռից՝ ամեն օր ավելի ծանրացնելով Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը։

Նիկո՛լ, չես պատկերացնում, թե ինչեր կարող են տեղի ունենալ, թող, հեռացիր, մի՛ խաղա աշխարհակործան հրդեհի հետ։

Դու հիմա Կրեսոս թագավորից էլ հարուստ ես։

Գոհացի՛ր եղածով, չքվիր Հայաստանից։

Այդ վիժվածք ոստիկանապետին դաժան պատիժ է սպասում:

Նրան էլ վերցրու, չքվեք Հայաստանից:

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող,

Հրապարակախոս

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ