Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Փաշինյանի ռեժիմը պետք է պաշտոնանկ արվի, այլապես իրե՛նք Հայաստանը կուղարկեն «պատմական պաշտոնանկի»

Փաշինյանի ռեժիմը պետք է պաշտոնանկ արվի, այլապես իրե՛նք Հայաստանը կուղարկեն «պատմական պաշտոնանկի»
21.04.2024 | 07:51

Հայաստանի լրատվական դաշտում հայկական անունների տակ թաքնվում են թուրք-ադրբեջանական գործակալներ, ովքեր մանիպուլյացիայի տարբեր մեթոդներով արդարացնում են ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումները Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում։

Հարգելի՛ հայրենակիցներ, թույլ մի տվեք, որ այս ստոր արարածները ձեզ հիմարացնեն:
Հայկական տարածքների հանձնումը հարևան պետություններին, անկախ նրանից, թե որ պետությանը, ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, որը պետք է պատժվի։ ՀՀ ներկայիս ոչ լեգիտիմ ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Արցախի կործանման գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է, հիմա էլ անցել են Տավուշի, հետո Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի «սահմանազատմանը»։ Սրանց «սահմանազատումից» հետո Հայաստանից մնալու է մի կտոր հող, որի վրա անհնար կլինի անվտանգ ապրել և ստեղծագործել: Եթե դուք սիրում եք ձեր Հայրենիքը և մտահոգված եք ձեր երեխաների ապագայով, ապա Փաշինյանի ռեժիմը պետք է պաշտոնանկ արվի, այլապես իրե՛նք Հայաստանը կուղարկեն «պատմական պաշտոնանկի»։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ